ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 11-12-ը, 13-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այս մասին նշված է ԱԻՆ պաշտոնական կայքում։
Հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագության:
Երևանում հոկտեմբերի 11-ի ցերեկը սպասվում է 21-ից 23 աստիճան տաքություն, երեկոյան` 14-ից 16։