00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ դիզայներները նվաճում են նորաձևության «Օլիմպոսը»

© Sputnik / Asatur YesayantsOriflame Fashion Weekend в Ереване
Oriflame Fashion Weekend в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթը 1997 թվականին Ռուսաստանում հիմնադրել է «Ռուսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հագուստի երիտասարդ դիզայներների 12-րդ միջազգային մրցույթի 10-րդ տարածաշրջանային կիսաեզրափակիչն անցկացվեց նախօրեին Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ընկերության տնօրեն Կարինա Դնոյանը, առաջին և երկրորդ տեղը գրաված դիզայներները Հայաստանը մարտին կներկայացնեն Մոսկվայի «Գոստինի դվոր» ցուցահանդեսային տարածքում, որտեղ կանցկացվի մրցույթի եզրափակիչը։

© Sputnik / Asatur YesayantsԿարինե Դնոյան
Карине Дноян - Sputnik Արմենիա
Կարինե Դնոյան

«Այնտեղ արդեն այլ հեռանկարներ են բացվում։ Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս են պրակտիկա անցել Միլանում, Կաննում, ինչը նպաստում է մասնագիտական աճին։ Բացի բուն արձանիկից,  շեշտը դրվում է անվանակարգերի վրա, այսինքն, դա արտասահմանյան հեղինակավոր ինստիտուտներում ուսումնառության և հայտնի ռուսական ու արտասահմանյան նորաձևության տներում պրակտիկա անցնելու հնարավորություն է»,– ասաց Դնոյանը։

Նա նաև նշեց, որ մրցույթի շնորհիվ մի շարք հայ դիզայներներ այսօր աշխատում են Ռուսաստանի և Եվրոպայի հայտնի նորաձևության տներում։ Նման հեռանկարը, Դնոյանի կարծիքով, պետք է ոգեշնչի մրցույթի բոլոր մասնակիցներին։

«Մենք երիտասարդ դիզայներներին հնարավորություն ենք ընձեռում ցուցադրելու իրենց կարողությունները, հմտություններն ու տաղանդը մեծ լսարանի առջև։ Մրցույթը կարևոր է նաև նրա համար, որ այն կապ է հաստատում հագուստի դիզայնի և թեթև արդյունաբերության միջև։ Միջոցառմանը արտադրության մեջ աշխատող մի շարք մասնագետներ են մասնակցում։ Մեր նպատակը նրանց ծանոթացնելն է։ Առավել ևս, որ թեթև արդյունաբերությունը, լինելով արդյունաբերության ռազմավարական ուղղություններից մեկը, ակտիվորեն սկսել է զարգանալ, սակայն աշխատողներ այդ բնագավառում գրեթե չկան»,– ընդգծել է Դնոյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը  հավելեց, որ իր ներկայացված նախարարությունը աջակցում է միջոցառմանը, քանի որ այն նպաստում է դիզայներական բիզնեսի զարգացմանը և կարող է նպաստել նաև երկրի թեթև արդյունաբերության զարգացմանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Եգանյան
Армен Еганян - Sputnik Արմենիա
Արմեն Եգանյան

Հայաստանում մրցույթն անցկացվում է 2001 թվականից: Մրցույթի անցկացման ընթացքում տասնյակ երիտասարդ դիզայներներ հնարավորություն են ստացել մասնակցելու այլ միջազգային մրցույթների, ինչպես նաև վերապատրաստում անցնել Ֆրանսիայի և Իտալիայի հայտնի նորաձևության տներում:

Մրցույթի նպատակն է՝ վերականգնել Հայաստանում թեթև արդյունաբերության և նորաձևության ոլորտը, գրավել սպառողների և ոլորտի մասնագետների ուշադրությունը հայրենական արտադրության նկատմամբ կադրերի վերապատրաստման, Հայաստանի դիզայներների ներուժի բացահայտման, ինչպես նաև գաղափարների հանրային ցուցադրության իրականացման միջոցով:

«Ռուսկի սիլուետ» հիմնադրամի ներկայացուցիչն ու Հայաստանում մրցույթի անցկացման նախաձեռնողն «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոնն» է:

Լրահոս
0