00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղապետներին կսովորեցնեն փողը ճիշտ ծախսել

© Sputnik / Laura Sarkisyan Село Коти
Село Коти - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համայնքներում գումար կա, բայց ճիշտ չի կառավարվում, վստահեցնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Դրա համար նախարարությունում գյուղապետների համար հատուկ ձեռնարկ են մշակել։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Մինչև հիմա հայաստանյան համայնքներն իրենց բյուջեի միայն 5%-ն էին ծախսում կապիտալ ներդրումների համար, մնացածը ծախսվում էր պահպանման ծախսերի և աշխատավարձերի համար, բայց շուտով վիճակը փոխվելու է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման վստահություն հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Իսկ որպեսզի համայնքների ղեկավարները սովորեն ճիշտ կառավարել իրենց բյուջեն, նախարարությունում նրանց համար ծրագրային բյուջետավորման անցնելու ձեռնարկ է մշակվել։

«Համապատասխան ծրագրում պետք է ֆիքսվեն այն չափելի ցուցանիշները, որոնք պետք է լինեն տարվա վերջում և նոր համապատասխան ֆինանսական պահանջ դնեն տվյալ համայնքում։ Ենթադրենք, պետք է ջրագիծ կառուցել, դրա համար պետք է տեսնենք, թե ինչպես է այն կառուցվելու, քանի գյուղացի է դրանից օգտվելու, ինչ տնտեսական աճ է բերելու դա, աղքատությունը կրճատվելու է, թե ոչ, նոր հավանություն տալ», — նշեց Լոքյանը` հավելելով, որ նախարարությունն էլ իր հերթին է ուժեղացնելու հսկողությունը համայնքային ծախսերի նկատմամբ։

Միաժամանակ, գործադիրը շարունակում է իրականացնել համայնքների խոշորացման ծրագիրը, ինչը, հեղինակների համոզմամբ, կնպաստի նաև ֆինանսական խնդիրների լուծմանը։ Դավիթ Լոքյանի խոսքով, արդեն իսկ խոշորացված համայնքներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք նախկինում հնարավոր չէին։

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Լոքյան
Заседание Правительства РА. Давид Локян - Sputnik Արմենիա
Դավիթ Լոքյան

«Օրինակ՝ Դիլիջանում, ԵՄ օժանդակությամբ և պետության մասնակցությամբ 6 ավտոբուս է տրամադրվել, որոնք համայնքի բոլոր մասերը կապում են Դիլիջանի հետ, ինչպես նաև կանգառ և ծածկված շուկաներ»,- ասաց Լոքյանը։

325 համայնքի միավորման արդյունքում արդեն իսկ ձևավորվել է 34-ը։ Մինչև տարեվերջ նախատեսված է դրանց թիվը հասցնել 52-ի։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2018-2019 թվականներին։

Խոշորացված համայնքներում առաջիկայում ներդրումներ են իրականացվելու նաև ԵՄ-ի տրամադրած ֆինանսավորմամբ։

Լոքյանը լրագրողներին հայտնեց, որ նոյեմբերի 13-ին Բրյուսելում նախանշված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որով Հայաստանին կտրամադրվի 26 մլն դոլար` համայնքներում տնտեսական ծրագրերի, 54 մլն` փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար։

Լրահոս
0