00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտանեկան ճգնաժամ. ինչու է Աբրահամ Ռուսոն որոշել բաժանվել կնոջից

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАвраам Руссо в аэропорту "Шереметьево"
Авраам Руссо в аэропорту Шереметьево - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն հարցազրույցներից մեկում պատմել է ընտանիքում ծագած դժվարությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Աբրահամ Ռուսոն ու Մորելա Ֆերմանը 12 տարվա համատեղ կյանքից հետո հայտնվել են բաժանման եզրին, գրում է Дни.ру-ն։

Ռուսոն «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» հաղորդաշարի ընթացքում պատմել է ընտանիքում ծագած բարդությունների մասին։

Սկիզբ

2005 թվականին նրանք ամուսնացան, սակայն հենց հարսանիքի ժամանակ տեղի ունեցավ մի դեպք, որը հյուրերը վատ նախանշան համարեցին։ Փեսան ու հարսնացուն խառնեցին մատանիներն ու միմյանց մատներին սխալ մատանիներ դրեցին։

Մորելան հանուն ամուսնու քրիտոնեություն ընդունեց և դժվար պահերին սատարեց ամուսնուն։ Ծնվեցին դուստրերը` Էմանուելան ու Ավերմարիան։ Իսկ այսօր այս զույգը բաժանման եզրին է հայտնվել։

Last night….👨‍👩‍👧‍👧💞💞💞😘😍😍

Публикация от Morela Russo (@morelarusso) Окт 9 2016 в 3:50 PDT

«Խնդիրները վաղուց են ծագել, բայց մենք այդ մասին չէինք խոսում, մտերիմները գիտեին այդ մասին։ Այսօր առաջին անգամ որոշեցի հրապարակավ խոսել։ Չնայած այդ ամենին, ես ուզում եմ պահպանել ընտանիքս` հանուն երեխաների ու այն սիրո, որը միավորում է ինձ ու կնոջս»,- ասել է Ռուսոն։

 

Նա նշել է, որ չի ցանկանում «բաժանման դառը համն» զգալ Մորելայի խանդի պատճառով։

Աբրահամը կարծում է, որ ինքը` որպես հանրահայտ երգիչ, իր երկրպագուներին սեր խոստովանելու իրավունք ունի։

Գո՞ւյք, թե՞ սեր

Երաժիշտը խոստովանել է, որ պատրաստվում է կիսել գույքը և համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկել է կնոջը։

Նրանք անշարժ գույք ունեն ԱՄՆ-ում, որի արժեքը 300 միլիոն ռուբլի է կազմում։ Նյու Յորքում գտնվող հենց այդ տանն էլ այժմ ապրում են Մորելան ու դուստրերը։

Кинофестиваль в Каннах. Премьера фильма Квентина Тарантино Бесславные ублюдки - Sputnik Արմենիա
Հայտնի մարդկանց աղմկահարույց ամուսնալուծությունները

Երգիչն ընդգծել է, որ իրեն ամենից շատ հետաքրքրում է մատուռը, որը կառուցվել է տան մեջ։

«Այնտեղ սրբապատկերներ են, սրբերի մասունքներ… հազարը գերազանցում են, ես երկար ժամանակ եմ հավաքել»,- ասել է արտիստը։

Այժմ նա 90 տարեկան մոր` Մարի Իփջյանի հետ ապրում է Մոսկվայում վարձակալած բնակարանում։

Եթերի ընթացքում տեսակապի միջոցով խոսել է նաև Մորելայի փաստաբան Օքսանա Սոկոլովան և նշել, որ իր պաշտպանյալի համար իսկական ցնցում է եղել գույքը կիսելու և ամուսնալուծվելու մասին խոսակցությունները։

Նա վստահեցրել է, որ երգիչը ստում է, երբ ասում է, որ ֆինանսապես օգնում է ընտանիքին. Նյու Ջերսիի տունը հիփոթեքով է վերցված, երգիչն էլ հսկայական պարտքեր ունի։ Մորելայի մյուս փաստաբան Ալեքսանդր Կարաժելեզն էլ հայտարարել է, որ գիտի ընտանիքում առկա դժվարությունների պատճառը։ Նրա խոսքով` Աբրահամի վրա մեծ ճնշում է գործադրվում։

«Երկրորդ երեխայի ծնվելուց հետո հայտնվեց մի խոստովանահայր, որը նրան հեռացրեց ընտանիքից»,- վստահեցրել է փաստաբանը։

Նա նշել է նաև, որ Ռուսոն ձեռք է բարձրացրել Մորելայի վրա։

Հաղորդման ավարտին հայտնվել է նաև Ռուսոյի կինը և խարդախության մեղադրանք ուղղել ամուսնուն։ Նա Անդրեյ Մալախովին ասել է, որ պատրաստ է հարցազրույց տալ և պատմել ամբողջ ճշմարտությունը։

Լրահոս
0