ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Հայ հանդիսատեսը հմայել է հանրահայտ երգչուհի Նարգիզ Զակիրովային, որը հայտարարել է`երևանյան համերգը պարզապես կախարադական էր։
Facebook սոցիալական ցանցում նա գրել է իր տպավորությունների մասին։
«Իմ քույր Հայաստան։ Իմ թանկագին Երևան։ Գերեցիր ու ցնցեցիր ինձ։ Կախարդական համերգ էր, որը երբեք չեմ մոռանա։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկել էին ինձ հետ կիսելու սերը։ Արդեն մի քանի ժամ է անցել, իսկ իմ քունը չի տանում։ Կրկին ձեզ մոտ եմ ուզում գալ։ Ձեր հանդեպ սերը, թանկագին մարդիկ, դարերով կմնա»,- տեսանյութի տակ գրել է երգչուհին։
Հայաստան ժամանելու օրը երգչուհին օդանավակայանում հրաժարվեց շփվել լրագրողների հետ, իսկ համերգի ընթացքում նա անչափ հուզված էր և չէր թաքցնում զգացմունքները։
Ջերմ ընդունելությունից հետո նա այնքան հուզված էր, որ համերգի ավարտին ասաց. «Գնում եմ Երևանում տուն գնելու»։ Իսկ հետո հայերեն ավելացրեց. «Моя Армения, ցավդ տանեմ»: