ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Արցախը, Bloomberg առաջատար ամերիկյան պարբերականի ընտրանու համաձայն, համալրել է անկախության համար հակամարտող երկրների հնգյակը:
Ցուցակը կազմվել է մեկ տարի առաջ հրապարակած Ռայան Գրիֆիթսի «Մեկուսացման դարաշրջանը. պետությունների ծնունդների միջազգային և ներքին որոշիչները» գրքի հիման վրա:
Ցանկում, մի քանի միլիոն բնակչություն ունեցող երկրների հետ մեկտեղ (Շոտլանդիա, Իրաքյան Քրդստան, Մինդանաո), ներառվել են նաև հետխորհրդային տարածքի հակամարտությունները` Արցախն ու Մերձդնեստրը:
Մասնավորապես, Արցախը Գրիֆիթսը բնութագրում է որպես անկլավ, որը զավթել է հայկական բանակը 1991-1994 թվականների պատերազմի ժամանակ, որի արդյունքում 25 000 մարդ է զոհվել, միլիոնավոր մարդիկ էլ փախստական են դարձել:
Լարվածության հերթական ալիք բարձրացավ 2016 թվականի ապրիլին: Այդ ժամանակաշրջանը, որը ստացավ «քառօրյա պատերազմ» անվանումը, խլեց հարյուրավոր մարդկանց կյանք ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից, գրում է պարբերականը:
Այդուամենայնիվ, «Արցախի գրավում» ձևակերպման հետ մեկտեղ, Bloomberg-ը նշում է նաև, որ ԼՂՀ հայ բնակչության մեծամասնությունը Խորհրդային միության փլուզումից հետո ցանկություն է հայտնել Հայաստանին միանալ:
Ռայան Գրիֆիթսի «Մեկուսացման դարաշրջանը. պետությունների ծնունդների միջազգային և ներքին որոշիչները» գիրքը լույս է տեսել 2016 թվականին: