00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ իշխանի տունը ռուսական դեսպանատան է «վերածվել» Իտալիայում

© WikipediaПосольство России в Италии
Посольство России в Италии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
XX դարի հայտնի գործարար, հայկական արմատներ ունեցող իշխան Սեմյոն Աբամելիք–Լազարևի առանձնատանն այսօր տեղակայված է Իտալիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը։

Ասում են` մարդուն ոչ այնքան փողն է փչացնում, որքան փողի բացակայությունը։ Աբամելիք-Լազարևը փող շատ ուներ, բայց դա նրան չփչացրեց։ Դատեք ինքներդ։

Եթե «Ֆորբս» ամսագիրը հրատարակվեր իշխանի օրոք, ապա կգրեր` Աբամելիք-Լազարև, հայկական ծագում ունեցող ռուս արդյունաբերող, ցարական Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից երրորդը։ Գործունեության ոլորտը` հանքային և մետաղագործական արդյունաբերություն։

Азербайджанский государственный академический театр оперы и балета имени Ахундова - Sputnik Արմենիա
Անգին նվեր Բաքվին, կամ ինչպես հայերը կառուցեցին Բաքվի օպերային թատրոնը

Սանկտ Պետերբուրգի Միլիոննայա փողոցի 22-րդ տունը (ավելի շուտ` ապարանքը) նրան էր պատկանում։ Հեղափոխությունից հետո այնտեղ տեղակայվեց քաղաքի քրեական հետախուզության վարչությունը։ Գեներալ Արկադի Կարմարովը, որը Սոբչակի տարիներին ղեկավարում էր Սանկտ Պետերբուրգի ՆԳՆՎ-ն, մի անգամ ասաց. «Նայեք մեր բուրժուաներին։ Համեմատեք նրանց հետ, ովքեր փախան 1917 թվականից հետո։ Երկնքի ու երկրի տարբերություն կա…։

Ասում են` հարուստները շատ փող ունեն ու քիչ վեհություն։ Ազնվական Աբամելիքների և Լազարևների ժառանգի Աբամելիք-Լազարևի դեպքում մի քիչ այլ էր. Նա սկզբում տարվել էր գեղանկարչությամբ (ընկերություն էր անում նկարիչ Պոլենովի հետ), Պալմիրայի պեղումներով, գրականությամբ, «Գթասրտություն տանջվող զինվորների հանդեպ» միության անդամակցությամբ և աստվածահաճ այլ գործերով, այսինքն` զբաղվում էր վեհ գործերով, իսկ հետո (կամ միաժամանակ) նա կառավարում էր մետաղագործական և մետաղի արդյունաբերությամբ զբաղվող գործարանները, որոնք ցրված էին Ուրալի հանքարդյունաբերական բոլոր շրջաններում։

Բայց միլիոնատերն այստեղ էլ չէր մոռանում հոգևորի մասին։ Մի օրինակ բերեմ։ Պերմ նահանգի Սոլիկամսկի գավառի Չերմոզի լեռնային շրջան։ Ի՞նչ տվեց իշխանն այստեղի բնակիչներին։ Ուղղափառ եկեղեցի, երեք ուսումնարան, նույնքան ժամատուն, երկու դպրոց, գրադարան, հիվանդանոց, փոստային բաժանմունք, բնագիտության սիրահարների միություն, սպառողների երկու միություն, առևտրի վաթսուներեք կետ։

Վերադառնանք միլիցիայի գեներալ Կարմարովին, քննենք մեր «բուրժուաներին», որոնք, ըստ նրա, «ոչինչ չեն ստեղծել, միայն զավթել են ու յուրացրել։ Եթե նրանք որևէ բան ստեղծեին, հարգանքի կարժանանային…»։

Բայց եղել են մարդիկ, որոնք ստեղծել են և արժանի են հարգանքի։ Սեմյոն Աբամելիք-Լազարևի կյանքն ու գործունեությունը հերքում են այն կարծիքը, որ եթե վաճառական է, այն էլ` խոշոր առևտրական, ուրեմն անպայման երկերեսանի է ու անպատկառ։

Вид города Бухареста - Sputnik Արմենիա
Ռումինիայում ապրող հայերից շատերը հրաժարվում են հայ կոչվել

Իհարկե, շատ դեպքերում այդ կարծիքը համընկնում է իրականության հետ, բայց ոչ միշտ։ Ի դեպ, անցած տարի հաշվել էին, որ աշխարհում 2473 միլիարդատեր կա։

Երևելի հարուստների անուններ անցյալից` Ալեքսանդր Մանթաշյան, Քըրք Քըրքորյան, Ալեք Մանուկյան։ Ճանաչված բարերաներ են։ Երևելի անուններ ներկայից` Էդուարդո Էռնեկյան, Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան… Կարելի է նույնն ասել նրանց մասին։

Տեսեք` նաև ինչով է հիշվել է Աբամելիք-Լազարևների գերդաստանի վերջին իշխանը։ Սեմյոն Սեմյոնովիչը Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի պատվավոր խնամակալն էր, Մոսկվայում հայկական եկեղեցիների խորհրդի նախագահը, հնագետ-սիրահար, տարբեր թեմաներով բազում ստեղծագործությունների հեղինակ։

Միաժամանակ նա ուսումնասիրել է Ռուսաստանի և արտասահմանյան երկրների օրենսդրություններն ու պրակտիկան` ընդերքի ու հանքարդյունաբերության հարցերի հետ կապված, ուսումնասիրել է Ռուսաստանի պարտությունը ռուս-ճապոնական պատերազմում, ուղիներ է մշակել ամուր ու արդար աշխարհ կառուցելու համար։ Մի խոսքով, հետաքրքրությունների ու հոգսերի շրջանակն իսկապես բազմազան է եղել։

Միլիոնատերը շատ է ճանապարհորդել, բայց ապրել է Ռուսաստանում և Իտալիայում։ Երկու տեղում էլ կառուցել ու ձեռք է բերել բացառիկ պալատներ, առանձնատներ ու սովորական տներ։ Ու քանի որ հեռատես մարդ է եղել, նախապես հոգացել է դրանց ճակատագրի մասին։

Իտալական առանձնատունն, օրինակ, կտակել է Արվեստների կայսերական ակադեմիային. «Եթե Արվեստների կայսերական ակադեմիան հրաժարվի ընդունել նվերը, — գրել է սեփականատերը, — ապա այն պետք է անցնի Գիտությունների կայսերական ակադեմիայի տնօրինությանը` այնտեղ պատմական ինստիտուտ ստեղծելու նպատակով։ Իսկ եթե Գիտությունների ակադեմիան էլ հրաժարվի, ապա առանձնատունը պետք է վաճառվի, և այդ գումարով բժշկասանիտարական կետեր ստեղծվեն Տուլայի նահանգում»։

Այսօր Աբամելիքի առանձնատանը, որը երեք հեկտար տարածք է զբաղեցնում (ընդամենը մեկ քառորդով է զիջում Վատիկանի տարածքին), տեղակայված է Իտալիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը։ Այնտեղ է գտնվում նաև իշխանի արձանը, որը կանգնեցվել է Հռոմի հայկական սփյուռքի հանգանակությունների շնորհիվ։

Սեմյոն Աբամելիք Լազարևը վաղաժամ մահացել է 1916 թվականին, թաղված է Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոցում։

Լրահոս
0