00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռումինիայում ապրող հայերից շատերը հրաժարվում են հայ կոչվել

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցВид города Бухареста
Вид города Бухареста - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռումինիայի հայ համայնքը Եվրոպայում հնագույններից է, սակայն այստեղ քչերն են պահպանել իրենց ինքնությունը։ Խնդրի լուծման հարցում ներգրավվել են հայկական եկեղեցին ու պատգամավոր հայերը, չնայած՝ դեռ արդյունքներն այնքան էլ գոհացնող չեն։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի–Sputnik. Գոհար Սարգսյան. Ռումինիայի հայ համայնքում իրենց հայ է համարում ընդամենը երկու հազար մարդ։ Սա այն դեպքում, երբ Ռումինիայում ապրող հայերի թիվը մի քանի անգամ ավելի շատ է։ 

Города мира. Дубай - Sputnik Արմենիա
Շարժա բանկի հայազգի կառավարիչը թողնելու է պաշտոնը Հայաստանում բնակվելու համար

Ըստ 2002 թ. մարդահամարի` հայկական ծագմամբ ռումինացիների թիվը զգալիորեն մեծ է, բայց շատերը հրաժարվում են արմատներից։ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց` տարիներ անց խնդիրը ոչ թե մեղմվել, այլ ավելի է սրվել։

«Դժբախտաբար, այստեղ քչերն են հայերեն խոսում, հիմնականում, շփվում են ռումիներեն։ Արդեն 1000 տարի է, ինչ Ռումինիայի թեմն իր թևի տակ է առել համայն հայությունն ու մեծ առաքելություն ունի Սփյուռքի մեջ։ Եկեղեցին այն վայրն է, որ համայն հայությունը հավաքվում է մեկ նպատակով` մնալ հայ, հետամուտ լինել Հայաստանի խնդիրներին, հետապնդել Արցախի հիմնախնդիրներն ու պահպանել հայոց հարցը»,– ասաց Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։

Տեղի հայկական եկեղեցին որոշել է օրինակ ծառայել հայերին։ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը բոլոր քարոզները հայերեն է կատարում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ միայն հայերեն է խոսում, չնայած՝ այլ լեզուներ էլ գիտի։

© Sputnik / Gohar SargsyanՏեր Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Епископ Татев Акопян - Sputnik Արմենիա
Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյան

 

Ռումինիայի հայ համայնքի ամենահայտնի հայերից է Վարուժան Փամբուկչյանը։ Նա այդ երկրի խորհրդարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի նախագահն է։ Նա առաջադրվել է անգամ «Ավրորայի» մրցանակի։ Նա ավելի քան 600 օրենսդրական նախաձեռնության հեղինակ է և մեծ ներդրում ունի ինչպես հայապահպանության, այնպես էլ տեղի տնտեսության զարգացման գործում ։

Նա ևս կարծում է, որ հայի ինքնությունը պահպանելու համար կարևորագույն գործոն է եկեղեցին ու նաև դպրոցը։

«Կարևոր է հասարակության մաս լինել, հիշել, որ դու հայ ես, բայց ինչ-որ բանի հասնել նաև ռումինական հասարակության մեջ»,– ասել է Փամբուկչյանը։

Տեղեկացնենք, որ Ռումինիայում առաջին հայ պատգամավորն էլ Վարուժան Ոսկանյանն էր։ Մեծ գործ անելով Ռումինիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում` նա էստաֆետը փոխանցել է Վարուժան Փամբուկչյանին։

Ռումինիայում դեռ կան հայեր, որոնք համառորեն պայքարում են հայի ինքնության պահպանման համար։

Լրահոս
0