00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին էլ է վերաբերում. Մակրոնը բողոքում է Sputnik–ից, ԱՄՆ–ն պայքարում է RT–ի դեմ

© AFP 2024 / GEOFFROY VAN DER HASSELTПутин и Макрон
Путин и Макрон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
RT-ն ու Sputnik-ը կարողանում են պաշտպանվել ագրեսորից ու հաղթել տեղեկատվական դաշտում՝ կիրառելով այն միջոցներն ու տեխնոլոգիաները, որոնք ժամանակին Արևմուտքը փաթաթեց բոլոր լրատվամիջոցների վզին։

Բացահայտ սուտ ու սադրիչ, որոշ դեպքերում`ճղճղան ու կռվարար արևմտյան լրատվամիջոցները մեր հորիզոնում հայտնվեցին հեռավոր «պերեստրոյկայի» տարիներին։ Նրանք քանդեցին պետական ու կեղծ բարոյականության սահմանները, բոլոր նորմերն ու կանոնները, որոնք այն ժամանակ գործում էին լրագրության ոլորտում։ Սառը պատերազմում հենց տարատեսակ սի-էն-էնները դարձան Արևմուտքի գլխավոր գաղափարախոսական գործիքը։ Եվ Արևմուտքն այն ժամանակ հաղթեց։

Ճղճղան ու կռվարար լինելը` իսկական լրագրության պարտադիր պայման

Այո, ինքնապաշտպանությունից օտարացած երկիրը փլուզեցին հենց արևմտյան լրատվամիջոցները, որոնք հայտնվեցին իրենց սեփական օրենքներով ու խաղի կանոններով։ Այնպիսի կանոններով, որ խորհրդային թերթերը, ամսագրերը, հեռուստատեսությունն ու ռադիոն չհասցրին հարմարվել ու համարժեք արձագանքել։

Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Ինչի՞ մասին է լռում ընդդիմությունը, կամ ո՞վ է օգտվում խոսքի ազատությունից

Այդ նոր օրենքները պարտադիր էին ժողովրդավարության համար, որին մարդիկ շատ էին ձգտում։ Ու այն ժամանակ ժողովրդավարության սյուներն ասում էին, որ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, տեղեկատվության ազատությունը, այլ կերպ մտածելու իրավունքը պարտադիր պայմաններ են քաղաքակիրթ աշխարհի մի մասը դառնալու համար։ Մարդիկ շունչը պահած լսում էին նրանց, լսում ու կատարում խրատներն ու խորհուրդները։

Հետո արդեն, երբ ամեն ինչ վերջացավ, մարդիկ հանկարծ հասկացան, որ արևմտյան նորմերը, որոնցով առաջնորդվում էր այդ լրագրությունը, հենց նույն ճղճղանությունը, կռվարարությունը, սադրելու ու դատարան դիմելու պատրաստականությունն ամենևին էլ անաչառ ու արդար լրագրության պարտադիր չափանիշներ չեն։

Դրանք միայն տեխնոլոգիաներ են, որոնք մշակվել են հասարակության վրա ազդելու համար։ Գործիք, որն օգնում է մարդու ուղեղ մտցնել հենց այն գաղափարները, այն գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ է պետությանը։ Իսկական խոսքի ազատության, իսկական այլախոհության մասին խոսք անգամ լինել չէր կարող։

Արևմտյան լրատվամիջոցներն այն ժամանակ` 80-ականների երկրորդ կեսին 90-ականների առաջին կեսին, օկուպացիոն զորքերի` առաջնագծում կռվող ջոկատների դեր էին կատարում, լրտեսներ, որոնք ներխուժման համար պայմաններ էին պատրաստում։ Իրենց համար կադրեր էին հավաքում, որոնց հենց այդ տեխնոլոգիան էին սովորեցնում, անհրաժեշտ գաղափարախոսական աշխատանք էին անցկացնում ու ուղարկում էին մարտի՝ իսկական արևմտյան արժեքների համար։ ԵՎ պետք է ասել, որ նրան հաջողությամբ էին լուծում իրենց տրված խնդիրը։

Լրագրությունը հաղթում է, երբ մեջքին պետությունն է կանգնած, ու դա միայն Արևմուտքին է թույլատրված

Հիշում եմ՝ այն ժամանակ ինչ վիճակում էր հայտնվել Հայաստանը։ Բացահայտ անպաշտպան երկիր` մտածված ու միաժամանակ անպատկառ ագրեսիայի դիմաց, որը օտար էր երկրի ու ժողովրդի մտածելակերպին։ Հիշում եմ՝ խմբագիրները մեզ պարզապես արգելում էին տեղեկատվական ու գաղափարախոսական դաշտում վեճի բռնվել հակառակորդի հետ, որը հանգիստ օգտագործում էր նախկինում արգելված խաղի կանոնները։

Клип Путин празднует. Меркель жжет - Sputnik Արմենիա
Պուտինը երգում է, Մերքելը` պարում. YouTube–ի նոր հիթը

Նրանք գրագետ էին գործում, նրանց գործունեության դաշտը մաքրած էր, նորմերն ու կանոնները` նախապես հարմարեցված նրանց խնդիրների իրականացման համար։ Նրանց հետևում իրենց երկրների պետական կառույցներն ու հատուկ ծառայություններն էին, իսկ մեզ՝ տեղացի լրագրողներիս, ոչ ոք չէր պաշտպանում։

Նոր ու թելադրված կանոնների համաձայն՝ պետությունն արդեն իրավունք ուներ իր ԶԼՄ-ների աշխատակիցների մեջքին կանգնելու։ Իսկ մեր պետությունը, որը դրան դեռ սովոր չէր, պարզապես մի կողմ էր քաշվել։ Նոր կանոնների համաձայն՝ իրենց խնդիրը կատարելու համար գումար էին տալիս, իսկ մեր լրագրության մեջ դա ամոթալի երևույթ էր համարվում։

Այդպես էլ ցամաքի մեկ վեցերորդ հատվածում կապիտալիզմը հաղթեց ուղեղների համար մղվող պայքարում։ Հաղթեց նաև մեզ մոտ՝ մեր փոքր Հայաստանում, ու սկսվեց ամենաթողության ժամանակը ոչ միայն տեղեկատվական դաշտում, այլ նաև ամենուր։ Հսկայական Ռուսաստանում էլ հաղթեց, ու քաոս սկսվեց, ինչին ձգտում էին այն մարդիկ, որոնք սկսել էին այս` ավելի քան 30 տարի տևող գաղափարախոսական հարձակումը։

Ու ավելի քան երեսուն տարի շարունակում են պայքարել, որպեսզի նրանք, ովքեր քաջածանոթ են այդ խաղի կանոններին, համարժեք պատասխանը տալու հնարավորություն չունենան, նրանց հետ հավասար հարթության մեջ չլինեն։

Ինչո՞ւ էր Մակրոնը Sputnik-ից բողոքում Պուտինին

Իսկ երբ չկարողացան լավ հետևել, հայտնվեցին համարձակ ու լեզվանի RT-ն ու Sputnik-ը, որոնք կարողանում են ասել թեև տհաճ, բայց բացահայտ, իսկական ճշմարտությունը։ Նրանք հանկարծ ցույց տվեցին, որ ընդունակ են ոչ միայն արդյունավետ պաշտպանվելու՝ խաղալով նրանց իսկ դաշտում նրանց իսկ կանոններով, այլ նաև կարող են նրանցից առաջ անցնել։ Այդ ժամանակ Արևմուտքը խառնվեց իրար ու սկսեց ապացուցել, որ դրանք չգրված կանոններ էին ու նախատեսված էին միայն հարձակվող կողմի համար։

Конференция RT Информация, политика, СМИ: формирование нового миропорядка - Sputnik Արմենիա
Սիմոնյանը չի բացառում, որ RT-ն կարող է լքել ամերիկյան մեդիադաշտը

Պարզվեց, որ խոսքի ազատությունն ու այլախոհության իրավունքը միայն Արևմուտքի լրատվամիջոցների համար է նախատեսված, որոնց հանձնարարված է ազդել մարդկանց զգացմունքների ու մտքերի վրա։ Իսկ մեր RT-ն ու Sputnik-ը պարզապես զբոսնելու էին դուրս եկել։ Աշխարհը տեսնելու, եվրոպաներին ու ամերիկաներին ցույց տալու համար։ Ու ոչ ոք մեզ թույլ չի տվել ազդել հասարակական կարծիքի ու ինքնագիտակցության վրա, այսինքն՝ այն, ինչ ամբողջ աշխարհում անում են արևմտյան լրատվամիջոցները։

Հանկարծ պարզվեց, որ ԱՄՆ-ն որտեղ ցանկանա, հասարակական կարծիքի վրա ազդելու իրավունք ունի։ Չէ՞ որ ԱՄՆ-ի ֆինանսավորած բազմաթիվ լրատվամիջոցները, որոնք դրամաշնորհներ են ստանում Սորոսի հիմնադրամից ու այդօրինակ կազմակերպություններից, գործում են բոլոր երկրներում։ Այդ թվում նաև` Ռուսաստանում ու Հայաստանում։ Հանկարծ պարզվեց, որ Ռուսաստանում ու Հայաստանում ընտրությունների շեմին արևմտյան ու արևմտամետ ԶԼՄ-ների ինտենսիվ աշխատաոճը նորմալ է. խոսքի ազատություն է կոչվում։

Իսկ RT-ի աշխատանքը նախընտրական Ամերիկայում արդեն հաքերություն է ու նախագահական ընտրությունների ելքի վրա ազդեցություն։ Sputnik-ը պարտավոր է խորհրդարանական ընտրություններից առաջ եթեր հրավիրել գրանտակեր քաղաքագետներին ու բացահայտ հակառուսական թեկնածուներին, որոնց մազերը ցցվում են ԵԱՏՄ-ի մասին լսելիս։

Իրականում այն, ինչ սկսել են ԱՄՆ-ի իշխանական կառույցները RT-ի ու Sputnik-ի դեմ, միայն սկիզբն է։ Թեև սկիզբ կարելի է անվանել նաև այն, ինչ պատահեց Լոնդոնում, երբ փակեցին ռադիոընկերության բանկային հաշիվները։ Կամ կարելի է սկիզբ համարել այն, ինչ պատահեց Փարիզում։ Հիշո՞ւմ եք` նորընտիր Մակրոնը, մի կողմ թողնելով բոլոր միջպետական խնդիրները, երկար ու ձանձրույթի հասնող համառությամբ Sputnik-ի աշխատանքից բողոքում էր Վլադիմիր Պուտինին։

Կարծում եմ` RT —ի ու Sputnik-ի դեմ հիմնական կռիվները դեռ առջևում են։ Սակայն հիմա արդեն կարելի է վստահաբար լինել, որ թեև ուրիշի դաշտում, ուրիշի կանոններով, բայց մենք այս մարտում կհաղթենք։ Քանի որ տիրապետում ենք նույն տեխնոլոգիաներին, որոնց տիրապետում է հակառակորդը։ Ճշմարտությունն էլ մեր կողմից է․․․

Լրահոս
0