00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիմոնյանը չի բացառում, որ RT-ն կարող է լքել ամերիկյան մեդիադաշտը

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցКонференция RT "Информация, политика, СМИ: формирование нового миропорядка"
Конференция RT Информация, политика, СМИ: формирование нового миропорядка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն RT-ին ընտրության առաջ է կանգնեցրել: RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը փաստացի հեռուստաալիքին այնպիսի պայմաններ է թելադրել, որոնցում աշխատել հնարավոր չէ:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Russia Today հեռուստաալիքի վրա գործադրվող ճնշումների շարունակության պարագայում, ընկերությունը պարզապես կլքի այդ երկիրը: Այդ մասին նա հայտնել է կիրակի ՆՏՎ հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Շաբաթվա ամփոփում» (“Итоги недели”) ծրագրի շրջանակներում տված հարցազրույցի ժամանակ:

«Դեպքերի վատագույն զարգացման պարագայում մենք կլքենք ԱՄՆ-ի տարածքը, այնտեղ այլևս մենք չենք հեռարձակվի: Նման պարագայում Ռուսաստանը նույն պատասխանն է տալու ամերիկյան ԶԼՄ-ներին, ինչը ես չէի ցանկանա, քանի որ ես լրագրող եմ», — ասել է RT-ի գլխավոր խմբագիրը:

Главный редактор Международного информационного агентства Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյան. «Չգիտեինք, որ Պենտագոնն այդքան վախկոտ է»

Նա ավելացրել է, որ իրադարձությունների նման զարգացման  պարագայում ալիքը կօգտագործի լսարանի, այդ թվում` ամերիկյան լսարանի հետ հաղորդակցվելու մյուս բոլոր  հասանելի միջոցները:

«Ինչ են նրանք անում մեր նկատմամբ` փաստացի երկրից դուրս են անում, այժմ նրանք մեզ այնպիսի իրավիճակի մեջ են դնում, որոնցում աշխատել հնարավոր չէ: Ահա ձեզ, նրանց գովաբանած խոսքի ազատությունը: Ինչո՞ւ են նրանք այդպես վարվում: Որովհետև կարծում են, որ մենք այլ տեսակետ ենք ներկայացրել, և դա ազդել է նրանց ընտրությունների վրա», — ասել է Սիմոնյանը:

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պարտադրել է ԱՄՆ-ում RT America հեռուստաալիքին, ինչպես նաև նրա ընթացիկ գործունեությունն ու հեռուստաարտադրությունը սպասարկող ընկերությանը գրանցվել որպես արտասահմանյան գործակալ: Փաստաթուղթը ստացվել է օտարերկրյա գործակալների գրանցման պահանջները փոխելու նպատակով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի օրակարգում ներառված օրինագծի քննարկումների ֆոնին:

Նախագծով առաջարկվում է Արդարադատության նախարարությանը լրացուցիչ լիազորություններ շնորհել, որոնք թույլ կտան բացահայտել և քրեական հետապնդում իրականացնել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք «ապօրինի կերպով» փորձում են ազդել ԱՄՆ-ում ընթացող քաղաքական գործընթացների վրա:

Լրահոս
0