ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-12-ը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-12-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկը կլինի 23-25, իսկ երեկոյան՝ 17-19 աստիճան ջերմություն։