00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ամենաուժեղ տղամարդիկ` աղջիկների մոտ հաջողության և հայրենասիրության մասին

Բաժանորդագրվել
Բոդիբիլդինգը հանրության շրջանում ամենատարբեր էմոցիաներ է առաջացնում: Հայաստանում բոդիբիլդինգը կամ ինչպես այն նաև անվանում են` կուլտուրիզմը, վերջին տարիներին գնալով ավելի մեծ համբավ է ձեռք բերում: Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում առավել հայտնի հայ կուլտուրիստներին:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայ բոդիբիլդերները, արևմտյան գործընկերների նման, հետևում են իրենց մարմնի կառուցվածքին ու ձգտում կատարելության: Sputnik Արմենիան ներկայացնում է ամենահայտնի բոդիբիլդերների լավագույն հնգյակը: Sputnik Արմենիայի հետ նրանք խոսել են անձնական թեմաների մասին:

Սևակ Մարգարյան

Բոդիբիլդինգի նկատմամբ հետաքրքրությունը Սևակի մեջ աստիճանաբար առաջացավ: Սկզբում նա աշխատում էր որպես մարզիչ, այնուհետև սկսեց զբաղվել կուլտուրիզմով:

«Մինչև բոդիբիլդեր դառնալը ես նկարիչ էի: Հիմնականում մատիտով նատյուրմորտներ էի նկարում, երբեմն` դիմանկարներ անում: Այնուհետև ցանկացա նկարել և սեփական մարմնիս արձանը կերտել: Մրցումների չէի մասնակցում, սակայն բոլորն ինձ ճանաչում են որպես մարզիչ: Սա մեծ նվաճում եմ համարում, քանի որ այսօր ոչ բոլոր մարզիչներն են լավ համբավ վայելում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

 

Նրա խոսքով` արտերկիր մեկնելու և այնտեղ աշխատելու առաջարկներ հաճախ են լինում, սակայն Հայաստանը լքելու մտադրություն Սևակը չունի:

«Սիրում եմ հայրենիքս, ժողովրդիս: Ուզում եմ մարզել հայերին, որպեսզի նրանք հասնեն նպատակներին և երջանիկ լինեն` տեսնելով իրենց արտացոլանքը հայելու մեջ: Ինձ մոտ ոչ միայն տղաներ, այլև աղջիկներ են հաճախում: Շատ են նաև շոու բիզնեսի ներկայացուցիչները: Ինձ դուր են գալիս ձիգ մարմնով աղջիկները, որոնք միայն իրենց դիմահարդարման մասին չեն մտածում»,- ավելացրեց հայտնի մարզիչը:

Սևակը համաձայն է այն պնդման հետ, որ բոդիբիլդերները մի փոքր ինքնահավան անձնավորություններ են:

«Այո, կա նման բան: Մարզասրահներում շուրջբոլորը հայելիներ են: Մենք սովորում ենք նրան, որ անդադար պետք է նայենք մեր մարմնին, նույնիսկ, երբ փողոցում հայելի ենք տեսնում, նայում ենք, թե ինչ տեսք ունենք: Այնպես որ, կարելի է ասել, որ բոդիբիլդերներն ինքնահավան են»,- խոստովանեց նա` ասելով, որ գրեթե բոլոր կուլտուրիստները բարի մարդիկ են:

Սևակի խոսքով` բոդիբիլդերն իր ուժն ու կարողությունները ցուցադրելու կարիք չունի, նա չեն ցանկանում որևէ մեկին ինչ-որ բան բացատրել:

«Մենք հանգիստ մարդիկ ենք, մեզ համար սա ոչ թե սպորտ է, այլ ապրելակերպ… Սակայն բոդիբիլդինգը բավական թանկ հաճույք է: Ամենաթանկը սնունդն է»,- ասաց նա:

Խոսելով այն մասին, թե ում է ավելի հեշտ գրավել աղջիկների համակրանքը` մարզված մկանային համակարգ ունեցող տղաներին թե չմարզվածներին, Սևակը նշեց, որ գեղեցիկ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներն են սիրում մկանային լավ զարգացած համակարգ ունեցող երիտասարդների: Բայց, այդուամենայնիվ, մկանոտ տղաները միշտ էլ ուշադրության կենտրոնում են՝ որտեղ էլ լինեն:

Լևոն Հովհաննիսյան

Սպորտով Լևոնը մանկուց է զբաղվում: Յոթ տարեկանում կարատեով էր զբաղվում, այնուհետև սկսեց հետաքրքրվել քիքբոքսինգով, իսկ 17 տարեկանից ֆիթնեսով է զբաղվում: Հենց այդ ժամանակվանից նա սկսեց մասնակցել մրցումների:

«Իմ ամենամեծ նվաճումը բոդիբիլդինգի հայաստանյան բաց առաջնությունն է, և ներկա պահին ես փոխչեմպիոնի կոչում ունեմ: Երկրորդ տեղը զբաղեցրի բացարձակ կատեգորիայում, քանի որ քաշերի բաժանում չկար` բոլոր մի բեմում էին հանդես գալիս: Անցյալ տարի Վրաստանում մասնակցեցի միջազգային մրցումների: Black Sea Cup 2016 միջազգային մրցաշարի ընթացքում բրոնզե մեդալ նվաճեցի… Ոչ մի մրցաշարում երրորդ տեղից ցածր տեղ չեմ զբաղեցրել»,- ասաց Լևոնը:

Դասական բոդիբիլդինգի մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց, բոդիբիլդինգում բրոնզե մեդալ նվաճեց Լևոն Հովհաննիսյանը, մենս-ֆիզիկ կատեգորիայի մրցապայքարում Գևորգ Թութունջյանն ու Առաքել Ջեյրանյանը, համապատասխանաբար, արծաթ և բրոնզ վաստակեցին:

Պրոֆեսիոնալ մարզիչի ամենալավ մոտիվատորը հենց ինքն է:

«Գուցե, բարձրագոչ խոսքեր են, սակայն լավագույն մոտիվացիան` ինքդ քեզ կարգադրելն է լինել ավելի լավը: Եթե նույնիսկ հուսահատվել եք, վատ տրամադրություն ունեք, ապա պետք է, նույնիսկ, բղավես ինքդ քեզ վրա, վերկենաս տեղից և առաջ շարժվես»:

Լինելով մարզիկ և ֆիթնեսում հայտնի դեմք, պետք է շատ ճիշտ սննդակարգ ունենաս, կարծում է Լևոնը: Նա չի ուտում պահածոներ, զտած մթերք, սնունդը պետք է «մաքուր» լինի:

Հայտնի հայ մարզիչներից մեկը օրական 6-8 անգամ է սնվում, սակայն ճիշտ և փոքր չափաբաժիններով, ինչն էլ հենց թույլ է տալիս պահպանել կառուցվածքը:

Եթե Լևոնն իրեն բոդիբիլդինգին չնվիրեր, հավանաբար, վիրաբույժ կամ զինվորական կդառնար: Ինչ վերաբերում է երազանքներին, ապա բոլորն անցյալում են` այսօր մարզիչն իր առջև միայն կոնկրետ նպատակներ է դնում։

«Ես վառ արտահայտված խելացնոր անձ եմ, չեմ խոսում ապագայի իմ ծրագրերի մասին: Շատ սնահավատ եմ, հավատացել ու հավատում եմ բացասական էներգիային: Չեմ սիրում, երբ մարդիկ նվնվում են, անձամբ ես չեմ տրտնջում, սակայն երկու շաբաթ առաջ վնասել եմ աջ ազդրիս բիցեպսը, մեծ կապտուկ է առաջացել, և մի փոքր կաղում եմ… Ոչ մի տեղ դա ցույց չեմ տվել. ի՞նչ կփոխվեր: Փառք Աստծո, ես ամբողջությամբ մկանս չեմ վնասել, դրա համար գնում եմ աշխատանքի: Ուզես թե չուզես, ցանկացած բնագավառում նախանձ մարդիկ կան: Այդ բացասական էներգիան հաճախ խոցում է քեզ»:

Անբարյացակամ, չարակամ անձանց չի կարելի ցույց տալ խնդիրներդ: Այո, խնդիրներ կան, սակայն ինձ մոտ ամեն ինչ լավ է»,- ասում է Լևոնը:

Նա ավելացրեց նաև, որ պարտվել չի կարողանում, արդեն 5 տարի է, ինչ աշխատում է առանց արձակուրդի, սակայն միշտ գլուխը բարձր է պահում` պետք է օրինակ ծառայի մյուսներին:

Հովհաննես Ավագյան

Մեր մյուս հերոսը Հովհաննես Ավագյանն է: Առաջին անգամ ֆիթնես սրահ նա այցելեց 2004 թվականին: Մինչ այդ վնասվածք էր ստացել ձյուդոյի պարապմունքներին, և այն ժամանակ բժիշկը նրան ուղարկեց վերականգնվելու:

Բոդիբիլդինգի Հայաստանի եռակի չեմպիոնը և «Mr. Olympia» արծաթե մեդալակիրը, խոսելով բոդիբիլդինգով զբաղվողների եսասիրության մասին, նշեց, որ «ինքդ քեզ կարող ես սիրահարվել» ցանկացած մասնագիտությունում` ամեն ինչ կախված է մարդուց:

«Առանց երազանքի մարդ նմանվում է ծառի, որը ոչ արմատներ ունի, ոչ էլ պտուղ է տալիս»,- նշեց Ավագյանը:

Մասնագիտությամբ Ավագյանը կենսաքիմիկոս է, կենսաբանական գիտությունների թեկնածու: Եթե նա չընտրեր բոդիբիլդինգը, կշարունակեր աշխատել մասնագիտությամբ:

«Բոդիբիլդինգն առողջ ապրելակերպ է քարոզում, իսկ առողջությունից ավելի թանկ բան այս աշխարհում չկա… Ցանկացած մարզիկի հաջողության գրավականը հետևյալն է. պետք է հավատ ունենալ սեփական երազանքի նկատմամբ, կամք և ինքնատիրապետում, հաջողությունը նաև այն կնոջ մեջ է, որը գտնվում է կողքիդ», — նշեց Հովհաննեսը:

Մանո Պրուդյան

Կյանքի վերջին չորս տարիները Մանոն նվիրել է բոդիբիլդինգին: Մի գեղեցիկ օր արթնացավ և հասկացավ, որ մի սարսափելի երևույթի շեմին է կանգնած:

«Ես կռացա կոշիկիս կապերը կապելու, սակայն չկարողացա անել դա գիրությանս պատճառով: Այդ օրվանից էլ ամեն ինչ սկսվեց: 120 կիլոգրամ էի: Շատ մարդիկ, որոնց հետ մոտ կես տարի չէի հանդիպել, դժվարությամբ էին ինձ ճանաչում»,- ասաց Մանոն:

Այս ոլորտում նա կոնկրետ բարձունքների է հասել. մասնակցել է բոդիբիլդինգի տարբեր մրցումների Հայաստանում, Վրաստանում, Իսպանիայում, Չեխիայում: Հայրենիքում և Վրաստանում առաջին տեղերն է զբաղեցրել:

«Մասնագիտությամբ ավտոմեխանիկ եմ, սակայն, երբ մտա սպորտի բնագավառ, որոշեցի զբաղվել բոդիբիլդինգով, հանձնեցի քննությունները, ստացա արտոնագիր, և ներկա պահին մտադիր չեմ փոխելու մասնագիտությունս: Երազում եմ առաջին տեղը գրավել միջազգային առաջնություններում, որպեսզի դառնամ Հայաստանից առաջին հաղթած հայ բոդիբիլդերը: Լավ կլիներ հովանավոր ունենալ, այդպես մենք պատշաճ մակարդակով կներկայացնենք մեր հայրենիքն ամբողջ աշխարհին»,- ասաց Մանոն:

Նա պատմեց նաև, որ զբաղվելով բոդիբիլդինգով, ստիպված ես շատ բաներից քեզ հետ պահել, ու շատ բաներ սահմանափակել, օրինակ՝ սնունդը, խմիչքը:

«Ես արդեն մոռացել եմ, թե ինչ բան է տոլման: Աստիճանաբար հեռանում ես այն ընկերներից, որոնց կենսակերպը չի համապատասխանում և տարբերվում է քո կենսակերպից»,- ավելացրեց պրոֆեսիոնալ մարզիչը:

Գևորգ Թութունջյան

Բոդիբիլդինգով Գևորգը զբաղվում է 2007 թվականից, մինչ այդ զբաղվում էր թեթև աթլետիկայով: Վնասվածքը թուլ չտվեց շարունակել կարիերան: Արդեն 10 տարի է, ինչ Գևորգը մարզվում ու մարզում է:

Նա մասնակցել է այնպիսի մրցումների, ինչպիսիք են Mr. Olympia (4 տեղ), Arnold classic (4 տեղ), Men's physique-ի Հայաստանի բացառիկ չեմպիոն է, ինչպես նաև արժանացել է «Mr. Armenia» կոչմանը, իսկ Black Sea Cup-2016 միջազգային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը:

Գևորգը սկսնակ մարզիկներին խորհուրդ տվեց:

«Միշտ քո առջև պետք է նպատակ դնես ու ձգտես դրան, ինչ էլ լինի»,- նշեց մարզիչը:

Իհարկե, նրա խոսքով, դա դժվար ճանապարհ է, սակայն, եթե ընթացքում չհիասթափվես, հիանալի արդյունքներ կունենաս:

Լրահոս
0