ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Ղրղըզստանի «Մոսկվա» կոչվող շրջանի Սադովի գյուղում վթարի հետևանքով մահացել է ուժային բլոկը համակարգող Ղրղըզստանի փոխվարչապետ Տեմիր Ջումակադիրովը, հայտնում է Sputnik Ղրղըզստանը:
Ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին ժամը 7:45-ին, բախվել են ամենագնաց Land Cruiser-ն ու բեռնատարը:
ԱԻՆ մամուլի ծառայությունում հաստատել են ճանապարհատրանսպորտային պատահարի փաստը:
ՆԳՆ պարեկային ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հայտնել են, որ այդ ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ է մահացել:
Ղրղըզստանի կառավարությունում հաստատել են, որ ավտովթարի հետևանքով մահացել է փոխվարչապետ Տեմիր Ջումակադիրովը:
«Հոկտեմբերի 7-ին մոտավորապես ժամը 7:30-ի սահմաններում մոսկովյան շրջանի Սադովի գյուղի մերձակայքում Բիշքեկ-Չալդովար ավտոմայրուղու 36-րդ կիլոմետրին տեղի է ունեցել վթար ԿամԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենայի և Land Cruiser մակնիշի ամենագնացի միջև: ՃՏՊ-ի հետևանքով մահացել են ամենագնացի վարորդն ու նրա երկու ուղևորները»,- ասել են կառավարությունից:
Land Cruiser-ում գտնվել է Ղրղըզստանի փոխվարչապետ Տեմիր Ջումակադիրովն ու նրա օգնական Նուրլան Ջամգիրչիևը, նշել են նախարարների կաբինետում:
Ավելի վաղ Տեմիր Ջումակադիրովը եղել է ՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, նա 38 տարեկան էր: