Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի առողջապահական զբոսաշրջության կենտրոն լինելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության առաջարկած գաղափարին, ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ղեկավար Արա Մինասյանը։
«Քանի որ դուք տեսնում եք` զբոսաշրջությունը պրոգրեսիվ ձևով գնում է առաջ Հայաստանում, դրան զուգահեռ մենք մտածում ենք նաև բժշկական զբոսաշրջությունը զարգացնելու մասին։ Դրա համար կա և՛ նյութատեխնիկական բազա, և՛ կադրային ռեսուրսներ»,- ասաց Մինասյանը։
Իր ղեկավարած հիվանդանոցն, Արա Մինասյանի խոսքով, արտասահմանից տարեկան ավելի քան 200 այցելու է ընդունում։ Ընդ որում, այդ թվի մեջ հաշվարկված չեն ԵԱՏՄ տարածքից Հայաստան ժամանող մեր հայրենակիցները։
Առողջապահական զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունից բացի Արա Մինասյանը կարևորում է նաև բժշկական պարագաների տեղական արտադրության խթանումը` նշելով, որ դրա նախադրյալներն առկա են, շուկան էլ կարող է լինել ԵԱՏՄ տարածքը։