ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում hոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` ներկայացնելով օդերևութաբանների կանխատեսումը։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8մ/վ արագության:
«Օդի ջերմաստիճանը 7-9-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին սպասվում է անձրև:
Այսօր` հոկտեմբերի 7-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 21-23, գիշերային ժամերին` 9-11 աստիճան տաքություն։