ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Սկանդալային հայտնի ռուս գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը, որն ընթացիկ տարվա հունիսին եղել է Արցախում, շարունակում է գրառումներ կատարել Հայաստանի պատմության մասին։
«Հայոց պատմության կողքին նույնիսկ կանգնելն է մի տեսակ ամոթալի։ Հայաստանը 301 թվականին (Բյուզանդիայից առաջ) դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը»,– գրել է նա Twitter–ի իր միկրոբլոգում։
Рядом с армянской Историей даже как-то стыдно стоять.В 301 году Армения(до Византии) стала первым христианским государством на планете
— Эдуард Лимонов (@edvlimonov) 5 октября 2017 г.
Գրողի գրառումը բուռն քննարկումների թեմա է դարձել իր հետևորդների շրջանում։
«Բացի այդ, նրանք զարմանալի ձեռագիր պատմություն ունեն, բազում հին տեքստեր։ Եվ գրեթե բոլորը պահպանվել են»,– գրել է նրանցից մեկը։
Մեկ ուրիշը կեսկատակ նշել է. «Հայկական նախագիծը եկել է փոխարինելու հրեականին։ Տեսնո՞ւմ եք, դուք արդեն ամաչում եք»։
Իսկ ամենամանրախնդիր հետևորդը որոշել է ուղղել Լիմոնովին. «Առաջին պետությունը, որի թագավորներն ընդունել են քրիստոնեությունը մ.թ.ա. 150 թվականին, Միջագետքի Օսրոենի թագավորությունն էր՝ Եդեսիա մայրաքաղաքով»։
Ի պատասխան գրողը ևս մեկ գրառում կատարեց. «Ինձ գրել են, որ առաջին քրիստոնյա պետությունը Օսրոենն էր։ Հայերը նույնիսկ այսօր են հայ մնացել, օսրենցիները Միջագետքից վաղուց վերացել են»։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն Արցախ այցելելու համար Էդուարդ Լիմոնովին ներառել էր սև ցուցակի մեջ։ Երկիր ռուս գրողի մուտքն արգելված է։