00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Սարգսյանը 8 տարում 20 տոկոսանոց աճ է խոստանում ԵԱՏՄ երկրներին

© Sputnik / Aram NersesyanМеждународный форум евразийского партнёрства. Тигран Саркисян
Международный форум евразийского партнёрства. Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև 2025թ-ը 20 տոկոսանոց տնտեսական աճ: Այս կանխատեսումն արեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Եթե իրականացվեն բոլոր այն ծրագրերը, որ նախանշվում են ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող նախագծերում, ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր մինչև 2025թ-ը կարող է ապահովել 20%-անոց տնտեսական աճ: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի իր ելույթում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Սա համաշխարհային բանկի մասնագետների գնահատականն է, այնպես որ ակնհայտ է, որ մեր համատեղ ջանքերը կարող են իրական արդյունք տալ»,- ասաց Սարգսյանը՝ միաժամանակ կարևորելով նաև այսօր Երևանում անցկացվող համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ու ծրագրերի իրականացումը:

Международный форум евразийского партнёрства. Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Սարգսյան. «ԵԱՏՄ–ն թույլ է տվել անդամ–երկրներին ընդլայնել իրենց ինքնիշխանությունը»

Ինչ վերաբերում է հայկական կողմի հետ առաջիկա տնտեսական ծրագրերին, համաժողովի ընթացքում, մասնավորապես, կարևորվեց ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը, համատեղ արտադրությունների հիմնումը, ազատ առևտրի զարգացումը ԵԱՏՄ շրջանակներում և երրորդ երկրների հետ:

Համաժողովի ընթացքում հայաստանյան կողմի հետ ձեռք բերվեցին նաև կոնկրետ պայմանավորվածություններ: Մասնավորապես, ռուսական կողմի հետ ստորագրված համաձայնագրով առաջիկայում  նախատեսվում է մեծ քանակությամբ գյուղատնտեսական միավոր տեխնիկայի տրամադրում Հայաստանին:  Ինչպես նշեց «Ռուսաստանյան արտահանումների կենտրոնի» տնօրեն Պյոտր Ֆրադկովը, ռուսական կողմն ապահովելու է այդ ծրագրի ֆինանսավորումը, իսկ մինչ այդ հայկական կողմը պետք է կողմնորոշվի, թե ՀՀ որ տարածքներում են գործելու գյուղտեխնիկական կենտրոնները:

Մեկ այլ համաձայնագիր էլ առնչվում է հայ-իրանական սահմանին` ազատ տնտեսական գոտում, հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն հիմնելուն: Ֆրադկովի խոսքով` ծրագրի հիմնական ներդրումն իրականացնելու է ռուսական «Սոգլասիե» ընկերությունը:

Ֆրադկովը նշեց, որ Հայաստանի և Իրանի սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտին հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի համար:

«Այստեղ մենք ոչ միայն երկկողմ այլև բազմակողման համագործակցության պոտենցիալ ենք տեսնում: Ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի համար, այլև Իրանի շուկա դուրս գալու հնարավորություն, որի համար մենք ցանկանում ենք օգտագործել տնտեսական գոտում ստեղծված բոլոր հնարավորությունները, որպեսզի այս տարածքում ներկայացված լինեն ռուսական ընկերություններ՝ ներդրումներ անեն, տեղայնացնեն իրենց արտադրություններն ու դուրս գան Իրանի շուկա»,- ասաց նա:

Ներդրումների ծավալի և ծրագրերի իրագործման ժամկետների մասին համաժողովի մասնակիցներն առայժմ ձեռնպահ են մնում խոսել՝ նշելով, որ դրանք առայժմ պայմանավորվածությունների մակարդակով են:

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Լրահոս
0