00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հազվագյուտ անգղերին սպանելու համար տուգանքի չափը հայտնի է

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցБелоголовый сип
Белоголовый сип - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները սահմանել են տուգանքի չափը, որը նախատեսված է Հայաստանի տարածքում սպիտակագլուխ անգղերին սպանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին սպանած անձինք պետք է 500 000 դրամ տուգանք վճարեն, ինչպես պահանջում է օրենսդրությունը։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը։

Օրեր առաջ ԶԼՄ-ներում հրապարակվեց մի լուսանկար, որում տղամարդիկ կանգնած էին սպիտակագլուխ անգղերի թևերից բռնած։ Ավելի ուշ պարզվեց, որ նրանցից մեկն Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանն է։

Մանուչարյանի խոսքով` տուգանքը սահմանվում է ֆլորային ու ֆաունային հասցված վնասի փոխհատուցման կարգի համաձայն. սպիտակագլուխ մեկ անգղ սպանելու համար նախատեսվում է 250 հազար տուգանք։

«Եթե խոսենք վերջին աղմկահարույց դեպքի մասին, մեղավորները պետք է տուգանվեն 500 հազար դրամով։ Բայց մեր կարծիքով, այդ գումարը պետք է վերանայվի, և նախարարությունն այս հարցն անպայման կներկայացնի կառավարությանը։ Սպիտակագլուխ անգղերը ոչնչացման եզրին են և գրանցված են Կարմիր գրքում»,- նշեց պաշտոնյան։

Նա ավելացրեց, որ անգղեր կան Հայաստանի ամբողջ տարածքում, բացի հյուսիսարևմտյան հատվածից։

Մանուչարյանն ընդգծեց, որ նախարարությունն իր ուժերը կկենտրոնացնի, որպեսզի որսագողությամբ զբաղվող բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանն էլ իր հերթին նշեց, որ անգղերի հետ կապված սպանությունը նույնն է, թե 2007-ին մարդ սպանած լինեին, բայց հանցագործը պատասխանատվության չենթարկվեր։

Охотники пристрелили белоголовых грифов - Sputnik Արմենիա
Որսագողության համար կասկածվող գյուղապետը գնում է ոստիկանություն

«Ավելի լավ կլիներ, որ գյուղապետը լռեր, ոչ թե հայտարարեր, որ «անգղերը եկել են Թուրքիայից, մենք էլ տեսել ենք սպանված թռչուններին, հետները նկարվել ենք»։ Լուսանկարում պատկերված տղամարդկանց հագուստից երևում է, որ նրանք դուրս են եկել որսի»,- ասաց Մանվելյանը։

«Թռչունների պահպանության միություն» ՀԿ նախագահ Մամիկոն Ղասաբյանն էլ հայտնեց, որ մոտավորապես գիտի` որտեղ են սպանել հազվագյուտ թռչուններին։

«Ախուրյան ու Արաքս գետերի միախառնման տեղում, թուրքական կողմում սպիտակագլուխ անգղերը բնադրում են յոթ տեղում, իսկ մեր կողմից` Ախուրյանի ափին անգղերի մի քանի զույգ կա։ Ինչպե՞ս կարող էր գյուղապետը որոշել` անգղերը «հայկական» են, թե՞ «թուրքական»։ Այս թռչունների պոպուլյացիան սպառնալիքի տակ է»,- ասաց Ղասաբյանը։

Նրա կարծիքով, այսօր հայ որսորդներն առանձնապես չեն փայլում գրագիտությամբ, երբեմն չեն կարողանում տարբերել այս կամ այն թռչնին, այն դեպքում, որ խորհրդային տարիներին մարդիկ քննությունն էին հանձնում որսորդական գործունություն իրականացնելուց առաջ։

Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն էլ կարծում է, որ Հայաստանի դպրոցներում պետք է էկոկրթություն մտցնել։

«Պետք է սկսել դպրոցներից, ինչպես նաև հասարակությանն իրազեկել ԶԼՄ-ների միջոցով»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` Էկո-Մեդիա ցանցը հազվագյուտ թռչունների կամ կենդանիների սպանելու վերաբերյալ սպառիչ պատասխան չի ստացել ո՛չ իրավապահ, ո՛չ էլ այլ պատկան մարմիններից։

Լրահոս
0