00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որսագողության համար կասկածվող գյուղապետը գնում է ոստիկանություն

© ECONEWSОхотники пристрелили белоголовых грифов
Охотники пристрелили белоголовых грифов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիտակագլուխ անգղերի ապօրինի որսի համար կասկածվող Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրեն կանչել են ոստիկանություն` բացատրություն տալու։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի լուսանկարների շուրջ Հայաստանում բարձրացած աղմուկը նոր թափ է հավաքում։ Այսօր արդեն հայտարարվում է, որ լուսանկարը հին է, և դեռ հայտնի չէ` որսագողության դեպք եղել է, թե ոչ։

Նախ` ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ պարզել են լուսանկարում երեք անձանցից երկուսի ինքնությունը։ Նրանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է, մյուսը` Յ. Պողոսյանը: Երրորդ անձի ինքնությունը ոստիկանները դեռ պարզում են։

Армянский гампр - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են գամփռին հայկական գելխեղդ կոչում

Պարզվել է նաև, որ լուսանկարներն արված են առնվազն 4 տարի առաջ։ «Նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող»,- հայտարարում է ոստիկանությունը` վստահեցնելով, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:

Բնապահպանության և ընդերքի տեսչությունն էլ սպասում է ոստիկանության պատասխանին։ Տեսչության մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ տեսչությունում սպասում են ոստիկանության բացահայտումներին, որպեսզի կարողանան հաշվարկել բնությանը հասցված իրական վնասը։

Ինքը` լուսանկարի գլխավոր հերոս Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանն էլ իր հերթին պնդում է, որ ոչ միայն լուսանկարն է հին, այլև ինքն ընդհանրապես կապ չունի այդ թռչունների որսի հետ։

© Фото предоставлено "Dingo Team"Շենավան համայնքի ղեկավարի ֆեյսբուքյան էջի սքրինշոթը
Скриншот страницы сельского старосты села Шенаван Артура Мертчяна - Sputnik Արմենիա
Շենավան համայնքի ղեկավարի ֆեյսբուքյան էջի սքրինշոթը

«Դա 2007թ-ի լուսանկար է։ Ես հիմա գնում եմ ոստիկանություն, որ բացատրություն տամ, ու հանգիստ կապացուցվի, որովհետև այդ ավտոմեքենան ես 2007թ-ին վաճառել եմ»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը։ Մեր դիտարկմանը, որ ոստիկանության պարզաբանման մեջ ոչ թե 2007, այլ 2013 թվական է նշված, Մկրտչյանն արձագանքեց, որ լուսանկարում երևացող ավտոմեքենան ընդհանրապես իր անունով հաշվառված չի եղել, ինքն այդ մեքենան 7 տարի առաջ վաճառել է, իսկ 2013թ-ին փոխել է մեկ այլ ավտոմեքենայի համարանիշ։

Ինչ վերաբերում է սպանված թռչունների հետ լուսանկարին, Արթուր Մկրտչյանն ասաց, որ այն արվել է Թուրքիայի սահմանին` Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտի մոտ։ Ճանապարհի ձախ եզրին նույնիսկ անցորդներ են եղել, որոնք կանգնել, նկարվել են։

«Թռչունները կրակած, գցած էին։ Մենք էլ կանգնեցինք, նկարվեցինք ու հետ թողեցինք, գնացինք»,- ասաց նա` այդուհանդերձ չհերքելով, որ այդ օրն իրենք ընկերներով որսի են գնացել։

Մկրտչյանը չի հերքում նաև, որ ինքը որսի սիրահար է, բայց վստահեցնում է, որ «խղճով որսորդ է»։

«Եթե որսի սեզոն չէ, ես որսի չեմ գնա, չեմ կրակի, դա ինչ-որ մարդիկ կրակել, գցել էին, մենք էլ վերցրեցինք, նկարվեցինք, գնացինք»,- ասում է նա։

Շենավանի գյուղապետը մեզ հետ զրույցում հերքեց նաև մամուլում առկա լուրերն այն մասին, որ նախկինում արդեն ապօրինի որսի փաստով հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Երեկ համացանցում լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում տղամարդիկ ցուցադրում էին սպանված երկու սպիտակագլուխ անգղերի։

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է, գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով և ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում:

Լրահոս
0