00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմտյան բաղադրատոմսեր «ռուսական ագրեսիայի» դեմ. ՎՈՒԱՄ–ի երդումը ԱՄՆ–ին

© AFP 2024 / MYKOLA LAZARENKO / POOLИльхам Алиев на саммите стран-участниц ГУАМ в Баку
Ильхам Алиев на саммите стран-участниц ГУАМ в Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նյու Յորքում ընդունվել է ՎՈՒԱՄ երկրների համատեղ հռչակագիրը, որում Կիևը, Քիշնևը, Թբիլիսին ու Բաքուն հավատարմության երդում են տվել ամերիկյան արժեքներին ու անդրօվկիանոսյան սյուզերենին։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Արևմուտքը որոշել է, որ ավելի հեշտ ու էժան է վերակենդանացնել հին, 20 տարվա վաղեմության կազմակերպությունը, քան նույն երկրներից նորը ստեղծել։ Միևնույնն է` Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան նույն նպատակն են ունենալու, այն, որը կթելադրի Արևմուտքը` հակազդել արևելքից եկող «ռուսական ագրեսիային»։ Դրա համար էլ ՎՈՒԱՄ-ի անդամները Նյու Յորքում ստորագրել են մի հռչակագիր, որում սևով սպիտակի վրա գրված է` ՎՈՒԱՄ երկրները շահագրգռված են արդյունավետությամբ համագործակցել ԱՄՆ-ի հետ։

Газопровод Баку-Тбилиси-Джейхан - Sputnik Արմենիա
Կպչուն միտք. արդյո՞ք Ադրբեջանը կարող է գազը փոխանակել Արցախով

Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, որոնք ընդգրկված են Հանուն ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) մեջ, գրեթե ոչ մի ընդհանուր բան չունեն։ Կան ընդհանուր սահմաններ Մոլդովայի ու Ուկրաինայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև։ Այդ սահմանների միջոցով նրանք կոնկրետ շփումներ են հաստատում, օրինակ` տնտեսական բնույթի։ Օգնում են միմյանց տրանսպորտային հաղորդակցության, ապրանքների տարանցման ու էներգակիրների ոլորտներում։ Լաստանավ կա, որը ապրանքներ է տեղափոխում է Վրաստանից Ուկրաինա և հակառակը։ Ու վերջ։

Իսկ գաղափարախոսական միջուկ չկա։ Միջուկ, որը կհուսադրեր, որ բոլոր այդ երկրները միանալով, իրոք կարող են դառնալ կառույց, որն ընդունակ կլինի վարել իր սեփական, ոչ ոքից կախում չունեցող խաղ` համաշխարհային քաղաքականության ասպարեզում։

Հակառակը` ՎՈՒԱՄ-ը, որն ուղիղ 20 տարվա պատմություն ունի, մինչև այսօր որևէ կերպ չի դրսևորվել քաղաքական դաշտում։ Եթե հաշվի չառնենք այն, որ ՎՈՒՈՒԱՄ էր, հետո դարձավ ՎՈՒԱՄ, քանի որ ակնհայտ հակառուսական դիրքորոշման պատճառով Ուզբեկստանը լքեց կազմակերպությունը։

Հենց բուն կազմակերպության ներսում էլ հարաբերություններն առանձնապես վստահելի չեն։ Նույն Ուկրաինան ու Մոլդովան իրար թարս էին նայում Մերձդնեստրի խնդրի պատճառով։ Իսկ Վրաստանի հավակնություններն Ուկրաինայի նկատմամբ վերաբերում էին ոչ միայն արկածախնդիր Սահակաշվիլու անձին, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել հայրենի Վրաստանում, բայց միաժամանակ Օդեսայի քաղաքապետն էր իր երկրորդ հայրենիք Ուկրաինայում։

Ուկրաինա. Մերձդնեստրը` հարևան Մոլդովայի հետ փորձաքար

Ի սկզբանե մոլդովական անջատողականների նկատմամբ համակրությամբ էին լցված և՛ ուկրաինական, և՛ մոլդովական լրատվամիջոցները։ Ուկրաինան նույնիսկ թույլ էր տալիս, որ իր տարածքով անցնեն այն կամավորները, որոնք գնում էին Մերձդնեստրը պաշտպանելու, ինչը Քիշնևին այնքան էլ դուր չէր գալիս։

Международный форум евразийского партнёрства. Сергей Глазьев - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցությունը կախված է Հայաստանից

Դնեստրի ձախ ափը, որը մինչև 1940-անները Ուկրաինայի կազմում էր գտնվում, այդ ամենում նույնպես իր դերն ուներ, հատկապես այն շրջաններում, երբ Ռուսաստանը մի կողմ քաշվեց Մերձդնեստրի թեմայից։ Այդ ժամանակի չճանաչված հանրապետության առաջնորդները երբեմն սիրախաղ էին անում պաշտոնական Կիևի հետ։

Բայց երբ տեղի ունեցան մայդանի իրադարձությունները, Ղրիմն ու Դոնբասը, երբ Կիևում իշխանության եկավ Պորոշենկոն, իրավիճակը փոխվեց։ Ներկայիս Կիևն արգելեց Մերձդնեստրում գտնվող ռուսական զորակազմի մատակարարումը, արգելեց Ուկրաինայի տարածքով անցնող զորակազմի փոխարինումը, ու դա միանգամից մտերմացրեց Քիշնևին ու Կիևին։

Ինչևիցե, հիմա արդեն անզեն աչքով կարելի է նկատել, որ Կիևը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի Քիշնևի հավանությանն արժանանա։ Դա էլ իր հերթին վկայում է, որ ՎՈՒԱՄ կազմակերպության վերածնունդը Ուկրաինայի աշխարհաքաղաքական քայլն է` ուղղված քաղաքական ասպարեզում ու տարածաշրջանում դիրքերի ամրապնդմանը։

Ուկրաինական ժողովրդին հուսախաբ արած վրացական դեսանտը

Այնտեղ ևս մեկ խնդիր կար` Պորոշենկոն, որը դառնալով Ուկրաինայի նախագահ` աշխատանքի հրավիրեց մի ամբողջ «վրացական դեսանտի»` մարդկանց, որոնք Սահակաշվիլու կառավարման օրոք Ուկրաինա էին տեղափոխվել «տնտեսությունը բարձրացնելու» նպատակով։ Տեղին կլինի մի քանիսին նշել։

Ուղիղ մեկ տարի Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր տիկին Խատիա Դեկանոիձեն(պաշտոնը լքել է 2016 թվականի նոյեմբերի 14-ին)։ Ուկրաինայում գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նույնքան աշխատեց վրացի Դավիթ Սակվարելիձեն (աշխատանքից ազատվել է 2016 թվականի մարտին)։

Տիկին Էկա Զգուկաձեն մեկ տարուց մի փոքր շատ մնաց ներքին գործերի նախարարի պաշտոնում, աթոռն ազատեց 2016 թվականի մայիսի 11-ին։ Ալեքսանդր Կվիտաշվիլին` Ուկրաինայի առողջապահության նախարարը, նույնպես իր պաշտոնը լքեց 2016 թվականի գարնանը։

Российско-израильский блогер Александр Лапшин - Sputnik Արմենիա
Լապշինը պատմել է Ադրբեջանի «կուսության» վերականգնման մասին

Սա «վրացական դեսանտների» ոչ ամբողջական ցուցակն է, որոնց Արևմուտքը Ուկրաինա տարավ այն բանից հետո, երբ Պորոշենկոն Կիևում զբաղեցրեց նախագահի աթոռը։

Սկզբում թվում էր, թե Վրաստանից եկած ռեֆորմատորներն իսկապես նշանակվել են Ուկրաինայի տնտեսությունը բարձրացնելու համար։ Հետո, երբ «դեսանտայիններին» այդ գործը չհաջողվեց, շրջանառության մեջ մտավ այն վարկածը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները պարզապես տեղավորել են իրենց այն կադրերին, որոնք պարտվել էին Վրաստանի քաղաքական պայքարում, մինչև լավ ժամանակներ կգան։ Ընդ որում` Ուկրաինայի ու Վրաստանի հարաբերությունների վատանալու ռիսկ կար, քանի որ վերոնշվածների մեծ մասը համարվում էին Սահակաշվիլու կողմնակիցներ, հետևաբար` վտարվածներ։

Բայց հարցը նույնիսկ այդ չէ։ Վրաստանում Սահակաշվիլու ձախողումից հետո, սկզբում նախագահական, հետո խորհրդարանական ընտրությունների ժամանակ սկսեցին ամրապնդվել ռուսամետ ուղղվածություն ունեցող ուժերի դիրքերը։ Նույնիսկ վերջերս Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցավ ցույց, որի մասնակիցները պահանջում էին տնտեսական կապեր ամրապնդել Ռուսաստանի հետ։

Հավանաբար վրացական տրամադրություններն անհանգստացնում են Արևմուտքին։ Այնքան, որ այնտեղ գիտակցում են, որ եթե չլիներ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի խնդիրը, ապա, կարծում եմ, դժվար հաջողվեր Վրաստանին դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց։

Իսկ այսօր, նշմարվող միտումը հանգեցնելու համար, հիշել են գրեթե մոռացված ՎՈՒԱՄ կազմակերպության մասին։ Ու անպայման կփորձեն վերականգնել այն։

Մոլդովա. Արևմուտքն ամեն ինչի ունակ է, միայն թե թուլացնի Դոդոնի ազդեցությունը գործընթացների վրա

Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա այստեղ նույնպես բավականին հետաքրքիր միտում է նկատվում, որը կապված է մարդկանց մտքերը գրավող ռուսամետ տրամադրությունների հետ։ Դրա վկայությունն է այն, որ նախագահական ընտրությունների ժամանակ հաղթեց ռուսամետ թեկնածու Դոդոնը։

Այդպիսի միտումը կարող է լրջորեն անհանգստացել Արևմուտքին` հատկապես հաշվի առնելով, որ Մոլդովայի նորընտիր նախագահի առաջին հայտարարություններից մեկը վերաբերում էր ԵՄ-ից դուրս գալուն ու ԵԱՏՄ-ի հետ մտերմանալուն։

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում արևմտյան ուժերը հանրապետության ներսում և սահմաններից դուրս կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի գտնեն տեխնոլոգիաներ, որոնք ընդունակ են երկիրը ամուր կապել այն հակառուսական պետություններին, որոնց բավականին մոտ են գտնվում, ընդ որում` ունեն այնպիսի գաղափարախոսություն, որը պետք է Արևմուտքին։

Ու ՎՈՒԱՄ կազմակերպության վերակենդանացումը կարող է հենց այդ մեխանիզմը դառնալ։

ՎՈՒԱՄ`վերակենդանացման տեխնոլոգիաներ

Իրականում ոչ մի նոր բան տեղի չի ունենում։ Փորձ է արվում հակառուսական միտումների կարգախոսի տակ միավորել այն պետությունները, որոնք, չնայած փոխադարձ խնդիրներին, ընդունակ են միավորվել «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարելու համար։

Серж Саргсян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ում. «Ադրբեջանն Արցախի համար միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է»

Իսկ քանի որ ՎՈՒԱՄ կազմակերպությունն արդեն վաղուց գոյություն ունի, ապա ինչու՞ չօգտագործել այդ նպատակներով։ Ավելի էժան է ու արագ, քան նորը կազմակերպելը, մտածել են արևմտյան վերլուծական կենտրոններում ու միանգամից տեղում ամեն ինչ կազմակերպել։

Ի դեպ, ՎՈՒԱՄ երկրների համատեղ հռչակագրում Կիևը, Քիշնևը, Թբիլիսին ու Բաքուն հավատարմության երդում են տվել ամերիկյան արժեքներին ու անդրօվկիանոսյան սյուզերենին։

Այդ ամենն, իհարկե, մի փոքր այլ կերպ է ձևակերպվել. Հռչակագրում խոսվում է այն մասին, որ ՎՈՒԱՄ երկրները շահագրգռված են արդյունավետ համագործակցություն իրականացնել ԱՄՆ-ի հետ։ Իսկ ինչպես հայտնի է, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Ու ռուսական ազդեցության մերժման գոտու (որը ձգվում է Կասպից ծովից Ադրբեջանի ու Վրաստանի միջով դեպի Սև ծով ու այդպես շարունակ, դեպի Ուկրաինա ու Մոլդովա) ստեղծման գործընթացը հիմա ակտիվորեն շոշափվում են արևմտյան լրատվամիջոցները։

Ամեն դեպքում կարելի է վստահաբար ասել, որ կիսամոռացված ՎՈՒԱՄ-ի քսանամյակը Թբիլիսիում բավականին ճոխ են նշելու։ Արդյո՞ք կազմակերպությունն իսկապես գործելու է քաղաքական ասպարեզում։ Հավատս չի գալիս, քանի որ ՎՈՒԱՄ-ի վերակենդանացման փորձ անող երկրները չափազանց շատ խնդիրներ ունեն։ Ընդ որում` լուրջ խնդիրներ, գաղափարական բնույթի։ Որոնք չեն կարող հաղթահարել նույնիսկ այնպիսի գերտերությունները, ինչպիսին են ՌԴ-ն ու ԱՄՆ-ն։ Չխոսենք Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Ադրբեջանի մասին…

Լրահոս
0