ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոցից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնել են, որ այսօր առավոտյան Միներալնիե Վոդի-Ալեքսանդրովսկոյե ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացված Գոհար Հակոբյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, Սալվի Ավետիսյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Միկրոավտոբուսի 16 ուղևորից Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց էին տեղափոխվել 56-ամյա Գոհար Հակոբյանն ու 50-ամյա Սալվի Ավետիսյանը։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:
Վթարված «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս էր եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: