ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ԱԻՆ-ն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում:
Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում եղել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ ուղևորներ՝ 56-ամյա Գոհար Հակոբյանը և 50-ամյա Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը ճշտվում է: