ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. «Երիտասարդության դերը ժամանակակից աշխարհում» երրորդ համաժողովը մեկնարկում է այսօր։ Միջոցառումն անցկացվում է ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում։
Համաժողովին կմասնակցեն ավելի քան 200 ուսանող, մագիստրոսներ, ասպիրանտներ և Հայաստանի ու Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ։
Հայ և ռուս երիտասարդների հետ հանդիպումներ կունենան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Հայաստանի և Ռուսաստանի իշխանական մարմինների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հայտնի փորձագետներ։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ երկրներում տեղեկատվական միասնական դաշտ ձևավորելու հարցը, եվրասիական ինտեգրման մարդասիրական ասպեկտները, աշխատաշուկայի և կադրերի պատրաստման միասնական պահանջները։