Լևոն Հովսեփյան
Նրա խոսքով` Թուրքիայի ռազմական ղեկավարությունը դեռևս 2000-ական թվականներին է գիտակցել, որ ժամանակակից աշխարհում առանց տիեզերական համակարգերի իրենց ռազմաօդային ուժերը թերի կլինեն։
«Հաշվի առնելով տեխնոլոգիապես զարգացած երկրների, ու հատկապես` ՆԱՏՕ-ի փորձը, որոնք տիեզերական համակարգերի շնորհիվ կարողացել են ապահովել գործողությունների արդյունավետություն, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության համար նման նախագծի ստեղծումն անհրաժեշտություն դարձավ»,- ասում է մեր զրուցակիցը։
Նույն ժամանակահատվածում Թուրքիայում մշակվեց տիեզերական արբանյակների և տիեզերական ազգային կայանի կառուցման նախագիծ։
Այդ նախագիծը նախատեսվում էր իրականացնել ավելի վաղ, իսկ 4-5 տարի առաջ Թուրքիայի ռազմական ուժերի կազմում ստեղծվեց տիեզերական խմբի հրամանատարություն։