00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ բժիշկները վերականգնել են գյումրեցի աղջկա լսողությունը

© Sputnik / Aram NersesyanВрачи вернули слух двухлетней Асмик
Врачи вернули слух двухлетней Асмик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու տարեկան Հասմիկը լսողության հետ կապված խնդիրներ չի ունեցել մինչև ութ ամսականը, սակայն հիվանդությունից հետո երեխան զրկվել է լսելու ունակությունից։ Այսօր «Էրեբունի» ԲԿ–ի բժիշկները կարողացան աղջկան վերադարձնել լսողությունը։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Երկու տարեկան Հասմիկի մայրը` Զարուհի Մկրտչյանը Գյումրիից, այսօր աղջկան բերեց բժիշկների մոտ, նրա ականջին լսողական սարք պետք է տեղադրեին։

Մեկ ամիս առաջ աղջկան վիրահատեցին, փորձում էին վերականգնել նրա լսողությունը, իսկ այսօր լսողական սարք տեղադրեցին և աստիճանաբար կարգավորելու են բարձրությունը, որպեսզի աղմուկը աղջկան չխլացնի։

Операция - Sputnik Արմենիա
Հայ բժիշկները կօգնեն հաղթահարել թոքերի քաղցկեղը

«Հասմիկը մինչև ութ ամսականը նորմալ լսում էր, սակայն հիվանդությունից հետո նա կորցրեց լսողությունը, չորրորդ աստիճանի խլություն ձեռք բերեց… Մենք կանչում էինք աղջկան, փորձում գրավել նրա ուշադրությունը, սակայն նա չէր արձագանքում։ Չէինք մտածում, որ խնդիրն այդաստիճան լուրջ է։ Հետո մենք դիմեցին բժիշկների օգնությանը։ Մեզ ասացին, որ երեխային պետք է վիրահատել», – պատմեց Հասմիկի մայրը։

«Էրեբունի» ԲԿ բժիշկները այսօր աղջկա ականջին լսողական սարք տեղադրեցին`աստիճանաբար բարձրացնելով ձայնը։ Աղջիկը սկսեց կամաց–կամաց արձագանքել ձայներին, սակայն, ի զարմանս բոլորին, լաց չեղավ։

Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի նախագահ Սալբի Ագարակյանը պատմեց, որ Հայաստանում առաջին չլսող երեխան վիրահատվել է 2004 թվականին։

«Արդեն 13 տարի է մենք իրականացնում ենք այս ծրագիրը, մեզ համար երջանկություն է տեսնել երեխաների ու նրանց ծնողների ուրախությունը»։

Առողջապահության նախարարության գլխավոր օտոլարինգոլոգ և պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն է իրականացնում։

«Այս ծրագիրն ավանդական է դարձել։ Կարևորը, որ մենք պրոֆեսիոնալ թիմ ենք ձևավորել, որն աշխատում է բոլոր ուղղություններով։ Մենք ոչ միայն բուն վիրահատությանն ենք կարևորություն տալիս, այլև հետագա վերականգնողական շրջանին, որի ընթացքում յուրաքանչյուր հիվանդի հետ առանձին աշխատանք ենք տանում», – ասաց նա։

Շուքուրյանի խոսքով` վիրահատությունների անցկացման 14 տարիների ընթացքում որևէ բարդություն չի առաջացել։

«Կարևոր է, որ երեխաները սկսեն լսել վիրահատությունից հետո, ընկալեն ձայները և կրկին սկսեն խոսել ու հասկանալ խոսքը։ Նրանց պետք է մարզել, իսկ դա դժվար ու ծավալուն գործընթաց է», – նշեց գլխավոր օտոլարինգոլոգը։

Այսօր կլինիկայում էր նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին։

2004 թվականին հիմնած «Էրեբունի» ԲԿ ԼՕՌ կլինիկայի (ղեկավար` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյան) և UCLA  Կալիֆոռնիական համալսարանի (UCLA  համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյամա և հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր Սալբի Ագարակյան) համագործակցության շրջանակներում այսօրվա դրությամբ Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի արդեն շուրջ 120 վիրահատություն է իրականացվել։

Լրահոս
0