Հրաչյա Պետրոսյան
«Դա ունի տեղական բնույթ, որևէ լուրջ սպառնալիք չէ, որևէ լուրջ ազդեցություն չի ունենում երկրի մակերևույթի վրա։ Սևանի պարագայում հնարավոր է, որ լինեն թույլ սեյսմիկ ցնցումներ, որոնք գրանցեն սեյսմիկ սարքերը։ Հնարավոր է` բնակիչները նույնիսկ չզգան դրանք։ Բայց չեն կարող լինել ուժեղ իրենց բնույթով ու ծագումով»,-ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` Սևանի ջրառի խնդիրը պետք է դիտարկել տնտեսական ու բնապահպանական տեսանկյունից։
Տեղեկացնենք, որ խնդիրը ծագել էր որոշ բնապահպանների ահազանգից, ըստ որի` Սևանա լճից մեծ քանակով ջրառի դեպքում կմեծանա երկրաշարժի հավանականությունը։