ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Այսօր կեսօրից հետո Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, որոնց շնորհիվ Հայաստանում եղանակը դարձյալ կտաքանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Տաքանում ենք»,- գրում է Սուրենյանը` բարի լուր հայտնելով կտրուկ ցրտից դժգոհող հայաստանցիներին։
Հոկտեմբերի 6-10-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կհասնի 26 աստիճանի։