ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գերազանց փոխանցումն օգնեց Հովհաննես Համբարձումյանին գլխի շեշտակի հարվածով գնդակն ուղարկել լեհերի դարպաս։
Գեղեցիկ գոլը, որը խփվեց առաջին խաղակեսի վերջում, իհարկե, բաց թողած վեց գնդակների պարագայում, առանձնակի եղանակ չէր փոխում։ Սակայն ֆուտբոլիստները հասկացրեցին, որ հանձնվելու մտադրություն չունեն…
Երևանում այսօր անցկացրած Հայաստան–Լեհաստան խաղի հաղթանակն ի սկզբանե Լեհաստանին էին վերագրում։
Նրանք ստիմուլ ունեն։ Վերջապես պետք է բոլոր խնդիրները լուծել` խմբից դուրս գալու համար։ Հայերը նման խնդիր չունեն։ Մունդիալի մեր հավաքականն այլևս չի մեկնի։
Լեհերը հզոր խաղ ցուցադրեցին սկզբում` առաջին խաղակեսի երեք գոլերը (որոնցից երկուսը խփեց թիմի առաջնորդ Ռոբերտ Լևանդովսկին) վկայում են այն մասին, որ թիմը մտադիր է հաղթանակով հեռանալ մարզադաշտից։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկան իրենց խաղով Վոլսկին, Լևանդովսկին և Բլաշչիկովսկին` այդպիսով վերջնականապես ջախջախելով հայկական թիմին։