ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականն ու թիմի առաջնորդ Հենրիխ Մխիթարյանը 2018-ի աշխարհի առաջնությունի ընտրական փուլից առաջ Լեհաստանի թիմի դեմ վճռական են տրամադրված։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մխիթարյանը։
Հենրիխի հետ հաջողվեց խոսել միջանցքում` հանդերձարանի մոտ, տղաները պատրաստվում էին մարզմանը։
«Հայաստանի հավաքականը վճռական է տրամադրված»,- Sputnik Արմենիայի թղթակցին հավաստիացրեց Մխիթարյանը։
«Ամեն ինչ լավ է, ամեն ինչ իր հունով է ընթանում», — ասաց նա։
Իսկ հետո նրան բնորոշ բարյացակամությամբ ինքնագիր թողեց Sputnik Արմենիայի տարբերանշանով շապիկի վրա։
Հատկանշական է, որ գործակալության բոլոր աշխատակիցների համար հուզիչ այս իրադարձությունը տեղի ունեցավ Երկրի առաջին արհեստական արբանյակի մեկնարկի օրը։
Ու քանի դեռ ոչ այնքան սթափ լեհ երկրպագուները «դեբոշ» են անում, մենք հավատում ենք, սպասում ու հույս ունենք, որ մեր թիմը տեսարժան ու արդյունավետ խաղ կցուցադրի իր առաջնորդ` «հայկական հավաքականի երջանիկ Sputnik-ի գլխավորությամբ»։
2018 թվականի աշխարհի առաջնության Հայաստան — Լեհաստան ընտրական խաղը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Երևանի «Հանրապետական» մարզադահլիճում։