00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացիները նախանձից կմեռնեն. BBC–ի թղթակցի անեկդոտը հայերի, վրացիների և ադրբեջանցիների մասին

© Sputnik / Asatur YesayantsФестиваль "Вкусный и ароматный Ереван"
Фестиваль Вкусный и ароматный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանով շրջագայելու և հայտնի հայկական հյուրընկալության մասին է պատմում BBC Travel–ի թղթակից, գրող Բեն Լերվիլը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. BBC Travel–ի թղթակից, գրող Բեն Լերվիլը շրջագայել է Հարավային Կովկասով, Վրաստանից Հայաստան հասել և որոշել գիշերակացն անցկացնել Դիլիջանում։ Նա պատմում է, թե ինչու է նրան այդքան ցնցել հայկական առատաձեռնությունն ու հյուրընկալությունը։

Գիշերը Դիլիջանում անցկացնել նա մտադիր չէր։ Վրաստանից Հայաստանի հյուսիսով Երևան գնալու ճանապարհին Լերվիլը ուղղություն էր վերցրել դեպի հարավ, սակայն դանդաղ էր առաջ ընթանում։ Ամբողջ օրը ստիպված էր հաղթահարել չոր լանջերն ու խորը ձորերը։

Александр Пототский - Sputnik Արմենիա
Գամփռ և սպաս. ռուս ճանապարհորդի բացահայտումը

«Անմիջապես հասկացա, որ Հայաստանում հետաքրքիր է լինելու։ Վրաստանի սահմանը հատելով` ես հին, էժանագին երթուղային նստեցի, հասարակական միկրոավտոբուս, ինչի նմանը Կովկասում ամենուրեք հնարավոր է հանդիպել», – իր առաջին տպավորություններն է պատմում գրողը։

Սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ մինչև ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում ընդգրկված փափագելի վանական համալիրներ այդ օրը հասնել չի լինի։

Եվ չնայած Դիլիջան այցելությունը նախատեսված չէր, ինչ-որ տեղ պետք էր գիշերել։ Փոքրիկ քաղաքն անմիջապես գրավեց Լերվիլի ուշադրությունը։

«Այդ փոքրիկ քաղաքը՝ Դիլիջանը, գրավիչ էր՝ պատված կաղնու անտառներով: Ավելի ուշ ես իմացա, որ իր գեղատեսիլ խիտ անտառների համար այն անվանում են «Փոքրիկ Շվեյցարիա», – գրում է Լերվիլը։

Ճանապարհորդը հյուրատուն գտավ հին ուղեցույցում։ Այն գտնվում էր լուռ ու մենավոր մի ժայռի վրա։ Դռան թակոցին երկար չէին արձագանքում։ Թվում էր, որ հյուրերի այստեղ սովոր չեն։

«Ես փորձեցի հայերեն կանչել «բարև ձեզ», սկզբում ցածր, այնուհետև ավելի ուժգին, հիմար վիճակի մեջ էի»։

Շուտով ձայներ լսվեցին, և միջին տարիքի մի գոգնոցով կին բացեց դարպասները`հարցական նայելով անսպասելի հյուրին։ Լերվիլն անօգնական կերպով մատնացույց էր անում ուղեցույցը։ Բարեբախտաբար, կինը լայն ժպտաց և հրավիրեց ճանապարհորդին ներս։

Инфографика, туризм - Sputnik Արմենիա
Ո՞ւր պետք է այցելի Հայաստան եկող զբոսաշրջիկը

«Ինձ ուղեկցեցին ծաղկավոր ծածկոցով անկողին ունեցող սենյակ։ Ես հասկացա, որ տանն ինչ-որ աղմուկ կա։ Միջանցքում ծիծաղ լսվեց։ «19–ին», – ասաց կինն անգլերեն` ցույց տալով հակառակ կողմում գտնվող սենյակը և դեմքի արտահայտությամբ հասկացնելով, որ ընտանիքն այդ ժամին ընթրում է»։

Անկախ հոգնածությունից և շփոթմունքից, Լերվիլը չմերժեց տանտերերի խնդրանքը և միացավ մեծ աղմկոտ միջավայրին։ Այն ինչ տեղի ունեցավ հետո, ապշեցնող էր` խոստովանեց ճանապարհորդը։ Պարզվեց, որ հյուրին հրավիրել են 18-ամյա դստեր ծննդյան տոնը նշելու։ Աղջկա մայրը` Լուսինեն, հյուրին ակտիվորեն հյուրասիրում էր` նրանց նոր ուտեստներ առաջարկելով։ Սեղանին դրված էր ավանդական լավաշը, ինչպես նաև սմբուկ և զեյթուն, թարմ բողկ և պանիր, այնուհետև խորոված մատուցեցին, որի հետ նաև կանաչի` սխտորով, սունկ, հավ և էլի շատ ուտեստներ, ինչպես նաև տնական մրգային օղի։

«Քեռիները նստած էին իմ երկու կողմերը։ Երկուսն էլ չաղ էին և ուրախ, նրանք իրենց պարտքն էին համարում հետևել ինձ, որպեսզի բաժակս դատարկ չմնա։ Խմում էին ու կենացներ էին ասում բոլորի և ամեն ինչի համար` Հայաստանի, Միացյալ Թագավորության, նրանց ընտանիքների, իմ ընտանիքի, վաղուց մահացած մարդկանց, ապագայի, ընկերության համար: Որոշ կենացներ չէի հասկանում, սակայն ամեն բան նույն կերպ էր ընթանում՝ բաժակների չխկոց, կոկորդում ալկոհոլի այրող համ», – գրում է Լերվիլը` նշելով որ երեկոն ավարտվեց գրկախառնությամբ և միմյանց հավերժ բարեկամություն խոստացող նախադասություններով։

Հաջորդ առավոտյան հյուրընկալ օջախը լքելիս` Լերվիլը այդպես էլ չհանդգնեց երեկոյան ճոխ ճաշկերույթի համար գումար թողնել. վախվորած առաջարկն այնպիսի համառ մերժում ստացավ, որ նա զիջեց` վախենալով վիրավորել նրանց։

Հայաստանի մասին իր պատմությունն ավարտելով` Լերվիլը պատմական տեղեկություններ է հաղորդում ու ներկայացնում Հայաստանը որպես «դաժան փորձությունների միջով անցած երկիր», ինչպես նաև ուրախ ու տխուր, «ամփոփիչ» հայկական անեկդոտ պատմում, որը բնութագրում է երեք ժողովուրդների հարաբերությունները (երեք հարավկովկասյան հանրապետությունների)։

«Տղան հարցնում է պապիկին` ինչո՞ւ Հայաստանը դեռ ոչ մեկին տիեզերք չի ուղարկել։ «Որովհետև վրացիները նախանձից կմեռնեն», – պատասխանում է պապիկը, – իսկ եթե վրացիները մեռնեն նախանձից, այդ դեպքում մենք կմեռնենք հիացմունքից, իսկ ամբողջ հողը բաժին կհասնի ադրբեջանցիներին»։

Վերջում Լերվիլը խոստովանում է`մեկ անգամ տեսնելով հայկական հյուրընկալությունը, երբեք այն մոռանալ չեք կարող։

Լրահոս
0