ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Մոնրեալում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը կպայքարեն եզրափակչում, տեղեկացնում է armsport.am-ը։
Բազմամարտի որակավորման փուլում Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ տեղ ապահովելով եզրափակչում։
Նժույգ թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը վաստակել է 14.433 միավոր և 8-րդ տեղով անցել եզրափակիչ։
Օղակներում Վահագն Դավթյանը 14.433 միավորով 16-րդ հորիզոնականում է։ Դավթյանը դուրս է մնացել հետագա պայքարից։
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մեր երկիրը մասնակից ունի։