ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Երեկ գիշեր Երևանում անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել է մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակել, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Քաղաքացին՝ 48-ամյա Սամվել Գառնիկի Ավագյանը, «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, բժիշկները այս պահին պայքարում են նրա կյանքի համար:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հրազենային վնասվածքներ ստացածը նախկինում մի քանի անգամ դատված է եղել, նրան ճանաչում են «Ջոն» մականվամբ: