ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Զապորոժիեում մահափորձ են կատարել հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի վրա։ Այս մասին հայտնում է Forpost պարբերականը` հղում անելով Հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանին։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Շևչենկոյի ճեմուղում։ Հայկական համայնքի ղեկավարի ուղղությամբ կրակել են Միության շենքի մոտ։ Կրակելու պահին իջել է ավտոմեքենայից, նրա դիմաց կանգնել է անվտանգության աշխատակիցը և հրազենային վնասվածք ստացել որովայնի շրջանում։ Տղամարդը գտնվում է քաղաքային հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։
Սարգսյանն ինքը չի տուժել։
«Մենք չգիտենք` հարձակումն ինչի հետ է կապված։ Մեր կազմակերպության անդամները որևէ անօրինական գործունեությամբ չեն զբաղվում։ Հավանաբար մենք ինչ-որ մեկին խանգարում ենք քաղաքում», — ասել է Հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը։
Ներկա պահին իրավապահ մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները։