ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՏԷՖԻ 2017 հեռուստատեսային մրցանակի եզրափակիչ փուլ անցածների ցանկում հայկական երեք ազգանուն կա։
«Հեռուստաֆիլմի/սերիալի լավագույն ռեժիսոր» անվանակարգում ընդգրկվել է Կարեն Շահնազարովի անունը` «Աննա Կարենինա» ֆիլմով։
«Փրայմ-թայմի հասարակական-քաղաքական թոք-շուի հաղորդավար» անվանակարգի համար կմրցի Ռոման Բաբայանը («Ձայնի իրավունք» հաղորդաշար)։
Իսկ լավագույն պրոդյուսերի տիտղոսին հավակնում է Ալեքսանդր Ակոպովը` «Եկատերինա. թռիչք» ֆիլմով։
Հեռուստատեսային եթերաշրջանի իրադարձություն կարող է դառնալ ՆՏՎ-ի ու Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի «Ты супер» նախագիծը։
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, միավորել է Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել։
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 2-ին։ Նախագծին մասնակցում են ավելի քան 140 պատանի պարող 10 երկրից։