ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Տուժած հայերի մասին հաստատված տեղեկություններ այս պահին չկան»,- Թվիթերի իր էջում գրել է Բալայանը։
Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան։ pic.twitter.com/bijNIMqhUa
— Tigran Balayan (@tbalayan) 2 октября 2017 г.
Լաս Վեգասի երաժշտական փառատոնի միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Կրակոցների հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ երաժիշտները ելույթ են ունեցել Mandalay Bay հյուրանոցի և խաղատան մոտ գտնվող բաց հարթակում։ Կրակահերթը հնչել է Ջեյսոն Էդլինի ելույթի ժամանակ, որը դադարեցրել է ելույթը և հեռացել բեմից։