Խաչիկ Հակոբյան
Անցած ամռանը Հայաստանի բնությանը մեծ վնաս պատճառած հրդեհներից հետո որոշվել է ոլորտը վերազինել անտառային հրդեհների արագ արձագանքման համակարգով։ Sputnik Արմենիային ասաց բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը։
«Մենք լայնորեն սկսել ենք համագործակցել տարբեր դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների հետ և համալիր լուծում ենք տալու հատկապես անտառային հրդեհների կանխարգելմանը։ Դրանք կլինեն արագ արձագանքման համակարգեր, հատուկ ռեզերվուարներ, տրանսպորտային տեխնիկա»,- ասաց նա։
Բնապահպանության փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ բանակցություններն ընթացքի մեջ են։ Նա վստահեցրեց մինչև 2018թ-ի ամառը Հայաստանի առավել վտանգավոր տարածքներն ապահովված կլինեն համապատասխան տեխնիկական միջոցներով։