ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Մոտ 180 հայաստանցի զինվորական կմասնակցի «Որոնում – 2017» հետախույզների համար նախատեսված զորավարժություններին։
Այսօր Ռուսաստանի Ռոստովի մարզի զինավարժարանում մեկնարկեց ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն – 2017» համատեղ զորավարժանքը։ «Որոնում – 2017» զորավարժանքի շրջանակում իրենց պատրաստվածությունը ցույց տվեցին հետախույզները։
Միայն մեկ շաբաթվա ընթացքում ռոստովյան զինավարժարանում հետախուզական կենտրոն է գոյացել։ Այն փոքր զինվորական քաղաք էր հիշեցնում։ Դրա «բնակիչները»` զինվորականները, էքսկուրսիա են անցկացրել խորհրդարանականների պատվիրակության ու ՀԱՊԿ պետությունների ռազմական հրամանատարության համար։
Զորավարժանքի առաջին օրը սկսվեց բացման արարողությունից։ Հյուրերին ու մասնակիցներին ողջունեց զինվորական նվագախումբը։ Կարճ ելույթներ ունեցան զորավարժանքների ու ՀԱՊԿ բարձր հրամանատարությունը, նրանք պատմեցին զորավարժանքի մանրամասների մասին։
«Մարտական եղբայրության» ամեն փուլն իր մեջ մի քանի մարզում է պարունակում տարբեր տիպի զորքերի ու ուժերի համար։ «Որոնում – 2017» հետախույզների համար զորավարժանքը տեղի կունենա հոկտեմբերի 3–7–ը։ Կմասնակցեն ավելի քան հազար զինծառայողներ, նրանցից ավելի քան 700-ը Ռուսաստանից, մոտ 180-ը` Հայաստանից, 50–ը` Բելառուսից, 35–ը` Ղազախստանից ու քսանական զինծառայող Ղրղըզստանից ու Տաջիկստանից։ Համատեղ զորավարժանքը նախապես էր պլանավորված ու կապ չունի այս կամ այն երկրի ռազմաքաղաքական վիճակի հետ։
Արդեն հոկտեմբերի 4–ին հետախույզներն ու թիմերը տեղափոխվեն Հայաստանի զինավարժարաններ։ Այնտեղ նրանք կշարունակեն աշխատանքն արագ արձագանքման հավաքական ուժերի հետ։
Բացի «Որոնում – 2017»–ից, հարավ-արևելյան շրջանում շարունակվում են համատեղ «Ընկերություն – 2017» զորավարժանքները Պակիստանի հետ, մարզումները սկսում է Ստավրոպոլի երկրամասի հրթիռային միավորումը։