ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սաստիկ զայրացել է «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորների վրա, որոնք մարզերից ընտրված լինելով՝ դիմումներ են գրել ԱԺ աշխատակազմ, որպեսզի Երանում բնակարան վարձակալելու փոխհատուցում ստանան:
«Այդ պատգամավորները դոլարային միլիոնատեր են, բայց իրենց պահում են որպես մուրացկաններ՝ փորձելով պետությունից հավելյալ 100 հազար դրամ պոկել»,– գրում է թերթը:
Առաջիկայում նրանք հետ կվերցնեն իրենց դիմումները կհայտարարեն, որ այդ գումարի կարիքը չունեն: