ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը, չնայած ֆինանսական և կազմակերպչական բոլոր դժվարություններին, այս մրցաշրջանում կրկին ներկայացնում է Հայաստանը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 8-ին և 9-ին «Արարատը» մրցակցի խաղադաշտում կհանդիպի «Գոմել-2-ի» հետ:
Վերջին երկու հանդիպումներում «Արարատն» իր հարկի տակ երկու անգամ խոշոր՝ 10:1 և 9:2 հաշվով հաղթեց «Բոբրույսկին»:
Մեկնարկային չորս խաղերում «Արարատը» գրանցել է այսպիսի արդյունքներ. «Արարատ»-«Վիտեբսկ-2»՝ 8:1 և 13:1, «Շախտյոր-2» — «Արարատ»՝ 2:0 և 4:2:
Վեց խաղերից հետո հոկեյի մեր ակումբը 12 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդն է: