ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության: Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Նույնկերպ անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե կորցրել է անձնագիրը և ցանկանում է ստանալ նորը»,- գրել է Բիչախչյանը։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը նշել է, որ նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն: