ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհիներն ու դերասաններն այս տարի հասցրել են հանգստանալ ու նաև հաճելին օգտակարի հետ համատեղել. նրանցից ոմանք հանգստի ընթացքում նաև գումար են վաստակել։
Spuntik Արմենիան ներկայացնում է այն հայերի յոթնյակը, որոնք, չնայած խիտ ժամանակացույցին, կարողացել են հանգստանալ արտասահմանում։
Էրիկ
«Նոր ալիք 2011»-ում Հայաստանը ներկայացրած երգիչ Էրիկ Կարապետյանն այժմ Պրահայում է։ Նա Չեխիայից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել և հետևում է երկրպագուների հիացած մեկնաբանություններին։
Գարիկ Մարտիրոսյան
Հայտնի շոումենն ու հումորիստն այս տարի հանգիստն անցկացրել է Ֆրանսիայում (Մոնակո), Իտալիայում, Սոչիում։ Comedy Club-ի հիմնադիրներից մեկը չի մոռացել նաև հայրենիքի մասին ու կնոջ` Ժաննայի հետ Հայաստան է այցելել։
Եվա Ռիվաս
«Եվրատեսիլ 2010»-ի մասնակից, երգչուհի Եվա Ռիվասն ամառային հանգիստն անցկացրել է Մոնակոյում։ Նա լուսանկարներ էր տեղադրել Instagram-ում։
Վարդա
Դերասանուհի և պրոֆեսիոնալ պարուհի Varda-ն (Վարդանուշ Մարտիրոսյան) այս ամառ հանգստացել է Իսպանիայում ու Պորտուգալիայում։
Սիլվա Հակոբյան
Էստրադային հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջերս Ղազախստան էր ուղևորվել։ Այնտեղ նա երգիչ Արամեի հետ համատեղ ելույթ է ունեցել, հասցել է զբոսնել ու պատմել տպավորությունների մասին։
Միհրան Ծառուկյան
Էստրադային երգիչն ու հազարավոր հայուհիների սիրելին այս տարի հասցրել է լինել Բելգիայում և Ֆրանսիայում։ Հիմա արտիստը փարիզյան լուսանկարներ է հրապարակում։
Լուսինե Թովմասյան
Իսկ հայտնի մոդել ու «Միսս Հայաստան 2003»-ի հաղթող Լուսինե Թովմասյանը հանգստացել է Հունաստանում` Կրետե կղզում։