00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարգարիտա Սիմոնյան. «Չգիտեինք, որ Պենտագոնն այդքան վախկոտ է»

© Sputnik / Владимир ТрефиловГлавный редактор Международного информационного агентства "Россия сегодня" Маргарита Симоньян
Главный редактор Международного информационного агентства Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik տեղեկատվական գործակալության և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է ԱՄՆ հետախուզության ռազմական զեկույցին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Sputnik–ի և  RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության զեկույցը, ըստ որի` նշված ԶԼՄ–ներն ազդեցություն ունեն արևմտյան լսարանի վրա։

«Մի քանի հարյուր լրագրողները (իրականում` հրաշալի) մի քանի տարվա ընթացքում հիմնական սպառնալի՞ք են դարձել աշխարհի ամենահզոր բանակի համար։ Ցավոք, մենք չգիտեինք, որ Պենտագոնն այդքան վախկոտ է։ Ավելի շատ կհանգստանայինք, ոչ թե կաշխատեինք», – ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Սիմոնյանը։

Զեկույցի «Քարոզչությունն օգնում է տեղեկատվական միջավայր ձևավորել» բաժնում նշված է, որ «ռուսական քարոզչությունը տարածելու համար օգտագործվում են կրեմլամետ «լրատվական» կայքեր, հեռուստաալիքներ ու ռադիոկայաններ, ինչպես օրինակ` Russia Today–ն ու Sputnik–ը,  որոնողական համակարգերի օպտիմիզացիա,  արևմտյան և այլ արտասահմանյան ԶԼՄ–ների վարձատրվող լրագրողներ»։

Sputnik–ի և RT–ի հասցեին նման մեղադրանքներ էին հնչել նաև Կենտրոնական հետախուզության վարչության, զեկույցում, ըստ որի` այս ԶԼՄ–ները սպառնալիք են հանդիսանում։

Վերջին ժամանակաշրջանում ռուսական ԶԼՄ–ների դեմ տեղեկատվական պայքարի թեման  հաճախ է հնչում Արևմուտքում։  Անցյալ տարվա նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում խոսվում է ռուսական ԶԼՄ–ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում որպես գլխավոր սպառնալիք զեկույցում նշվում են Sputnik–ն ու RT–ն։

Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է իր և Պուտինի լուսանկարի շուրջ բարձրացած աղմուկը

«ԵՄ–ի ռազմավարական կոմունիկացիաները որպես երրորդ երկրների քարոզչության հակազդում» բանաձևի մի շարք դրույթներում առաջարկվում է գրաքննություն սահմանել ռուսական ԶԼՄ–ների նկատմամբ, պնդում են, որ Ռուսաստանն իբր ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին և ԵՄ անդամ երկրների կազմակերպություններին` միության անդամներին պառակտելու համար կիրառելով երկկողմ միջազգային հարաբերությունների գործոնը։

ԵՄ–ի և Արևելյան Եվրոպայի նրա գործընկերների համար որպես տեղեկատվական հիմնական սպառնալիք բանաձևում նշվում են Sputnik գործակալությունը,  RT հեռուստաալիքը, «Ռուսկի միր» հիմնադրամն ու ռուսական ԱԳՆ–ին կից գործող «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով նշված բանաձևի ընդունումը, շնորհավորել է RT–ի և Sputnik–ի լրագրողներին արդյունավետ աշխատանքի կապակցությամբ։ Նա նշել է, որ տվյալ փաստաթուղթը վկայում է արևմտյան հասարակության մեջ ժողովրդավարության մասին պատկերացումների ակնհայտ դեգրադացիայի մասին։ Պուտինը հույս է հայտնել, որ խելամտությունը կհաղթանակի և ռուսական ԶԼՄ–ների համար ակնհայտ սահմանափակումներ չեն լինի։

Русская версия

Լրահոս
0