Հարություն Մարության
«Ադրբեջանի ամենաուժեղ դաշնակիցը համարվող պետության քաղաքացիները, անտեսելով այն բարդությունները, որ կարող են հետևել, ակցիա են կատարում»,- ասում է ազգագրագետը՝ նման ակցիա որակելով սեպտեմբերի 22-24-ը թուրք 4 գործիչների այցը Արցախ։
Ըստ ազգագրագետի, էական չէ, թե ինչ վարկանիշ ունեն նրանք թուրք հասարակության շրջանում, էականն այն է, որ կլինեն մարդիկ, ովքեր կլսեն նրանց ու կիմանան ճշմարտությունը։
Մարությանը համոզված է նաև, որ նման անմիջական շփումները խաղաղության հաստատման գործընթացի սկիզբ կարող են դառնալ։