ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ին և 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության:
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ին կնվազի 5-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երևանում հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հոկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր` հոկտեմբերի 1-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 24-26, գիշերային ժամերին` 12-14 աստիճան տաքություն։