00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու էին հայ վարպետները Ախթալայի վանքի որմնանկարների տակ անուններ թողնում

© Sputnik / Asatur YesayantsФрески монастыря Святой Богоматери в Ахтале
Фрески монастыря Святой Богоматери в Ахтале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
960 քմ ընդհանուր մակերեսով Ախթալայի վանքի որմնանկարները 800 տարվա պատմություն ունեն, ընդ որում՝ դրանք մինչ օրս ամբողջությամբ վերականգնված չեն:

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Ախթալայի ամրոցում գտնվող Սուրբ Աստվածածին վանական համալիրի որմնանկարները պատկանում են XIII դարին: Որմնանկարների մեծության, ոճի, ինչպես նաև հարստության և սյուժեների բազմազանության տեսանկյունից նմանը չկա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Կովկասի տարածաշրջանում: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր, Տեր Հեթում քահանա Թարվերդյանը հայտնեց, որ որմնանկարները 960 քմ մակերես են զբաղեցնում: Դրանք ստեղծվել են 1206-1216 թվականներին, աշխատանքները ֆինանսավորել է Իվանե աթաբեկ Զաքարյանը:

«Հայ պատմաբան Կիրակոս Գանձակեցին գրում է, որ XIII դարում Իվանե Զաքարյանը վանական համալիրը փոխանցեց հայ քաղկեդոնացիներին: Այն ժամանակ Սուրբ Աստվածածին վանքը նրանց համար ծառայում էր որպես Մայր տաճար, այսինքն՝ նրանց հոգևոր կենտրոնն էր», — ասում է քահանան:

Храм Святой Богородицы в Ахтале, Лорийская область Армении - Sputnik Արմենիա
Ախթալայի եկեղեցու հայկական անցյալը. իրական փաստեր

Նրա խոսքով` որմնանկարները ստեղծել են ութ հայ վարպետներ, սակայն նրանցից միայն երկուսի անուններն են պահպանվել: Որմնանկարների առաջին շերտին` տաշած քարի վրա, երկու անուն է գրված` Հովսեփ և Գևորգ: Ընդ որում՝ գրաված է գրաբարով:

«Հետաքրքիր պատմություն կա այն մասին, թե ինչու են այդ վարպետներն իրենց անուններն այստեղ գրել: Կարծում եմ, որ բյուզանդական ոճով վանքի պատերը նախշազարդելով, նրանք վախում էին, որ պատմությունը մոռացնել կտա այն հանգամանքը, որ այդ աշխատանքները հենց հայ վարպետներ են իրականացրել: Իսկ այսպես ապագա սերունդները կարող էին ճշգրիտ տեղեկություն ստանալ, եթե ժամանակի ընթացքում ջնջվեին որմնանկարների վերին շերտերը: Սա ուսումնասիրման շատ լավ թեմա է», — նշում է Տեր Հեթումը:

Նա առանձնակի շեշտում է Ախթալայի վանքի որմնանկարի բացառիկությունը: «Իհարկե Հայաստանում կան վանքեր, որտեղ պահպանվել են որմնանկարներ` Լմբատավանքն է, Կարմրավորը, Արուճավանքը, Հաղպատը… Սակայն սյուժեների բազմազանության և պահպանվածության առումով՝ նմանը ոչ մի տեղ չկա: Այստեղի որմնանկարները շուրջ 800 տարվա պատմություն ունեն, դրանք երբեք չեն վերանորոգվել: Միայն խորհրդային տարիներին՝ 1980-ականներին, դրանց վրայից վերցվեց փոշին, սակայն աշխատանքներ չեն տարվել», — պատմում է վանահայրը:

Խորանի գմբեթի հատվածում պատկերված է գահին նստած Աստվածամայրը մանկան հետ: Սակայն Աստվածամոր դեմքը վնասված է: Տեր Հեթումի խոսքով` պատմությունը վկայում է, որ XIV դարում Լենկթեմուրը, վանք մտնելով, տեսնում է, որ այնտեղ մարդ չկա, դատարկ է վանքը: Սակայն նույն այդ պահին մանկան ճիչ է լսվում: Նրան սկզբում թվում է, որ վանքն իր փոխարեն լալիս է իր մեղքերի համար, քանի որ նա հսկայական թվով մարդկանց էր կործանել իր ճանապարհին: Սակայն երկրորդ անգամ մանկան ճիչը լոսելով՝ Լենկթեմուրը հասկանում է, որ եկեղեցու հետնամասում թաքստոց կա: Ի դեպ, այդ թաքստոցները, ուր բարձրանում ու որտեղ պատսպարվում էին մարդիկ, մինչ օրս պահպանվել են:

© Sputnik / Asatur YesayantsԱխթալայի Սուրբ Աստվածածին տաճարը
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարը - Sputnik Արմենիա
1/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարը
© Sputnik / Asatur YesayantsԱխթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները - Sputnik Արմենիա
2/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
© Sputnik / Asatur YesayantsԱխթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները - Sputnik Արմենիա
3/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
© Sputnik / Asatur YesayantsԱխթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները - Sputnik Արմենիա
4/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
© Sputnik / Asatur YesayantsԱխթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները - Sputnik Արմենիա
5/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
© Sputnik / Asatur YesayantsԱխթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները - Sputnik Արմենիա
6/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
1/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարը
2/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
3/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
4/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
5/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները
6/6
Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի որմնանկարները

Զորապետին սակայն չի հաջողվել գտնել դեպի թաքստող տանող մուտքը: Եվ այդժամ նա հրահանգել է իր զորքին թնդանոթ բերել և կրակ արաձակել: Արդյունքում Աստվածամոր դեմքը վնասվել է: Սակայն վանքը հրաշքով կանգուն է մնացել…

Բանն այն է, որ վանքը չորս կողմից զարդարում են խաչաձև հարթաքանդակները, որոնցից ամենամեծը գտնվում է արևելյան կողմում: Նրան նայելով՝ կարելի է տեսնել, որ խաչի միջնամասում դատարկ հատված կա: Թնդանոթը հարվածել էր հենց այդ տեղին և դուրս թռչել, այդպիսով վանքը կանգուն էր մնացել: Վանահայրը ուշադրություն է դարձնում նաև այն փաստին, որ սրբապատկերների թվում կա նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պատկերը: Նրա կարծիքով՝ սա ևս մեկ վկայություն է, որ որմնանկարները հայերն են արել:

Արևմտյան պատը, քահանայի խոսքով, ամենագեղեցիկն է: Սակայն նրա կանոնիկ հաջորդականությունը խիստ խախտված է: «Որոշ մասնագետներ, մասնավորապես, Ալեքսեյ Լիդովը պնդում է, որ այստեղ նաև վրացական տարրեր կան: Նա ենթադրում է, որ հայերն այդքան չէին կարող հեռանալ կանոնիկ որմնանկարներից: Ներքևում վեց սրբապատկերներ են, սակայն Լիդովը մի հետաքրքիր առանձնահատկություն է նշում. այդ վեց սրբերը պետք է վրացիներ լինեին, ինչպես կարծում են շատերը, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք ոչ թե վրացիներ են, այլ ասորիներ, որոնք VII դարում Վրաստանում կուսակրոնություն են հիմնել», — ասում է նա:

Ընդհանուր առմամբ, երկշերտ բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարները դրվագներ են պատկերում են Հին և Նոր կտակարանից, ինչպես նաև դրանցում սրբապատկերներ են պատկերված: Գմբեթի որմնանկարի ներքևի հատվածում պատկերված է Վերջին ընթրիքի ժամանակ հաղորդության խորհուրդը, որտեղ Հիսուսի կերպարը երկու անգամ է ներկայացված` աջ և ձախ թեքված և առաքյալներին հաց բաժանելիս: Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առքայալների և ավետարանիչներ Ղուկասի և Մաթևոսի կերպարները: Կա նաև կաթոլիկ եկեղեցու համար շատ նշանավոր երկու սրբապատկեր` Հռոմի Պապ Սբ. Սիլվեստրի և Սբ. Կլեմենի: Կամարները, միջանկյալ պատերը և սյուները նույնպես զարդարված են սրբապատկերներով և նրանց կենսագրություններով:

 

Լրահոս
0