00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միացյալ Հայաստանի քարտեզը և կոմանդորի հարցը Խրուշչովին

© Из архива Майкла БабаянаАрмянская делегация на парижской конференции по примерению, 1919 год
Армянская делегация на парижской конференции по примерению, 1919 год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի «Պատմության արխիվ» շարքի այս հրապարակումը ներկայացնում է լայն հանրությանը քիչ հայտնի տեղեկություններ` մեծ գիտնական և քարտեզագիր Զատիկ Խանզադյանի մասին, որը 1919 թվականին հեղինակել է Փարիզի հաշտության կոնֆերանսին հայկական պատվիրակության ներկայացրած պատմական Հայաստանի քարտեզը:

Միացյալ Հայաստանի քարտեզը

Փարիզի հաշտության կոնֆերանսը գումարվեց Առաջին աշխարհամարտի ավարտից հետո`1919 թվականի հունվարից մինչև 1920-ի հունվարը` պատերազմող երկրների միջև հաշտության պայմանագրեր կնքելու և առաջացած տարածքային խնդիրները կարգավորելու նպատակով: Կոնֆերանսում Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության ղեկավարն էր Ավետիս Ահարոնյանը, առանձին կազմով մասնակցում էր նաև Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ:

Այդ կոնֆերանսին մասնակցող բոլոր պատվիրակությունները պաշտոնական զեկույցների տեսքով ներկայացրել էին ապագա սահմանների իրենց պատկերացումներն ու առաջարկությունները: Հայկական կողմը նույնպես ներկայացրեց իր պահանջների վերաբերյալ զեկույցը, որին կցված էր նաև Միացյալ Հայաստանի ապագա քարտեզը՝ ներառյալ Կիլիկիան:Այսօր Ֆրանսիայի ազգային գրադարանում պահվող այդ պատմական քարտեզի հեղինակը Զատիկ Խանզադյանն էր:

© Western Armenia TVՀայաստանի քարտեզը, որը կազմել է Խանզադյանը, 1919թ.
Карта Армении Серо Ханзадяна - Sputnik Արմենիա
Հայաստանի քարտեզը, որը կազմել է Խանզադյանը, 1919թ.

Կոմանդորի ուղին

Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի կոմանդոր, անվանի աշխարհագրագետ և քարտեզագիր Զատիկ Խանզադյանը (1886-1980) ծնվել է Արևմտյան Թուրքիայի Մանիսա քաղաքում: Իզմիրի ռազմածովային ուսումնարանի քարտեզագիտության բաժնում սովորելու ընթացքում տաղանդավոր երիտասարդը շատ արագ աչքի է ընկել իր փայլուն առաջադիմությամբ և 1909-ին, ուսումնարանի ֆրանսիացի դասախոսների երաշխավորմամբ, մեկնել է Փարիզ: Այստեղ նա սկսել է ուսանել Փարիզի նավագնացության բարձրագույն դպրոցում, ապա Ֆրանսիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում` ստանալով ինժեներ-հիդրոգրաֆի դիպլոմ և ֆրանսիական ռազմածովային ինժեների՝ կոմանդորի կոչում:

© Из архива Р.ШухянаԶատիկ Խանզադյան
Затик Ханзадян - Sputnik Արմենիա
Զատիկ Խանզադյան

Ֆրանսիայից Խանզադյանը գործուղվել է Պոլիս (Ստամբուլ) և որպես փորձագետ աշխատել Օսմանյան Թուրքիայի ռազմածովային ուժերի քարտեզագիտության վարչությունում: Երբ սկսվել է Առաջին աշխարհամարտը, նա 1914-ին անցել է Բուլղարիա, որից հետո վերջնականապես հաստատվել Ֆրանսիայում: 1919-ին Խանզադյանը մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսի աշխատանքներին, իսկ 1920-ին ֆրանսերեն հրատարակել 25 քարտեզից կազմված և գիտական մեծ արժեք ներկայացնող «Պատմական Հայաստանի աշխարհագրության միասնական ատլասը»:

40 տարի անց այդ բոլոր քարտեզները Խանզադյանն ամփոփել է 1960 թվականին լույս տեսած իր «Հայաստանի պատմական քարտեզագրություն» մեծածավալ ատլասում։

Карта мира Товмаса Ванандеци на армянском. Амстердам, 1695 год - Sputnik Արմենիա
1695 թվականին տպագրված հայերեն առաջին քարտեզը

Փարիզի հաշտության կոնֆերանսի ավարտից հետո Զատիկ Խանզադյանն Ազգերի լիգայում աշխատել է որպես աշխարհագրագետ-քարտեզագիր: 1920-1932 թթ. ընթացքում նա կազմել և հրատարակել է մի շարք երկրների տնտեսական աշխարհագրության հիմնարար ատլասներ։ Հետագայում նա դարձել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի քարտեզագրության բյուրոյի ղեկավարը, որից հետո էլ արդեն ստանձնել է Ֆրանսիայի գլխավոր քարտեզագրի պաշտոնը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խանզադյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆրանսիական դիմադրության շարժմանը, իսկ պատերազմից հետո նրան շնորհվել է ֆրանսիական Պատվո Լեգեոնի շքանշան: Հայտնի է նաև, որ անգամ ընդհատակից Խանզադյանը կարողացել է հատուկ առաջադրանքով Միջերկրական ծովի ավազանի տարածաշրջանի այնպիսի ճշգրիտ քարտեզներ կազմել, որոնք օգտագործվել են անգլո-ամերիկյան հակահիտլերյան կոալիցիայի կողմից՝ գերմանական հրամանատարությանը ապակողմնորոշող գաղտնի հետախուզական գործողություններում:

Հարց Խրուշչովին

Զատիկ Խանզադյանը ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահն էր և Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամը: Հարցազրույցներից մեկում ուշագրավ տեղեկություններ է ներկայացրել անվանի գիտնականի որդին՝ Ժակ Խանզադյանը:

Выставка старинных карт в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը` հնագույն քարտեզներում
Խորհրդային Հայաստան կատարած այցի ժամանակ Զատիկ Խանզադյանը, հրաշալի տեղեկացված լինելով 1921 թվականի իրադարձություններից, Հայաստանի ղեկավարների հետ մասնավոր զրույցում հարցնում է, թե վերջապես ե՞րբ պետք է բարձրացվի Կարսի մարզի վերադարձի հարցը Խորհրդային Հայաստանի կազմ: Նրան պատասխանում են, որ Հայաստանն անկախ երկիր չէ, որպեսզի ինքուրույն այդպիսի հարցեր բարձրացնի, և այդ հարցը, թերևս, միայն կարող են հայկական սփյուռքի ներկայացուցիչները բարձրացնել:

Եվ ահա, ինչպես պատմում է Ժակ Խանզադյանը, երբ Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը 1960 թվականին պաշտոնական այցով ժամանել էր Փարիզ, ֆրանսիական մտավորականների հետ հանդիպման ժամանակ Խանզադյանը ֆրանսահայ համայնքի անունից հարց է ուղղում Խրուշչովին. «Ե՞րբ պետք է Խորհրդային Միությունը Թուրքիայի առջև հարց բարձրացնի Կարսի մարզը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու վերաբերյալ»: Խրուշչովը բնավ էլ չի զարմացել այդ հարցից, շատ հանգիստ է ընդունել դա, սակայն խորհրդային ղեկավարի պատասխանն անորոշ է եղել: Նա ընդամենը ասել է, որ նմանատիպ հարցերը լուծվում են միայն պատերազմներից հետո:

Լրահոս
0