00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1695 թվականին տպագրված հայերեն առաջին քարտեզը

© Taron Saharyan Карта мира Товмаса Ванандеци на армянском. Амстердам, 1695 год
Карта мира Товмаса Ванандеци на армянском. Амстердам, 1695 год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է հայերեն առաջին տպագիր քարտեզը, որը 1695 թվականին տպագրվել է Ամստերդամում:

17-րդ դարի երկրորդ կեսին շարունակում էր զարգացում ապրել Եվրոպայի հայկական գրատպությունը: 1695 թվականին Ամստերդամում, Թովմաս Վանանդեցու ղեկավարած տպարանում, հրատարակվեց մի բացառիկ աշխատություն՝ «Համատարած Աշխարհացույցը»: Այն հայերեն հրատարակված աշխարհի կիսագնդերի առաջին քարտեզ-ատլասն էր և համարվում է իր ժամանակի լավագույն ու ամենաարդիական քարտեզներից մեկը: «Աշխարհացույցի» տպագրությունը արված է բարձր ճաշակով, արևմտյան քարտեզագրական ոճով ու կերպարանքով, որոնք մինչև օրս էլ գործածական են:

Выставка старинных карт в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը` հնագույն քարտեզներում

Ամստերդամի հայկական տպարանի չորս գրահրատարակիչ-տպագրիչները, որոնք մշակել, կազմել և տպագրել էին «Աշխարհացույցը», սերում էին Նախիջևանի Գողթան գավառի Վանանդ գյուղից՝ եպիսկոպոս Թովմաս Վանանդեցին, ինչպես նաև Մատթեոս Հովհաննիսյանը և եղբայներ Ղուկաս ու Միքայել Նուրիջանյանները: Նրանք այդպես էլ հայտնի դարձան և մնացին պատմության մեջ՝ «Վանանդեցիների տպագրական տուն» անվանմամբ, կամ ուղղակի՝ Վանանդեցիներ: Վանանդեցիների հիմնած Ամստերդամի հայկական տպարանը գործեց մինչև 1717 թվականը՝ այդ ընթացքում պարբերաբար լույս ընծայելով բազմաթիվ արժեքավոր հայերեն գրքեր և ուսումնական ձեռնարկներ:

«Համատարած Աշխարհացույց» ատլասը տպագրված է ութ մասով, իսկ ալտասի իրար միացած ընդհանուր չափսերն են 150-ը՝ 120 սանտիմետրի վրա: Տպագրության համար օգտագործված է որակյալ թուղթ, բայց ծալվելիս չվնասվելու համար քարտեզի առանձին թերթերը փակցված են բարակ կտավին: «Աշխարհացույցի» պղնձի վրա փորագրությունները փայլուն կերպով իրականացրել էին հոլանդացի հանրահայտ վարպետներ Ադրիանուս և Պետեր Սխոնեբեկ եղբայրները, որոնք աշխատանքներ են կատարել նաև այլ լեզուներով տպագրված քարտեզների համար: Կիսագնդերի շրջանակից դուրս արված տարվա չորս եղանակների բարձրակարգ պատկերները, որտեղ արտացոլված են հին հունական դիցաբանության դրվագներ, բնորոշ են Վերածննդի ժամանակաշրջանի արվեստին:

Ատլասի լույս տեսնելուց մեկ տարի անց, 1696 թվականին, «Համատարած Աշխարհացույցի» համար Վանանդեցիները տպագրեցին նաև բացատրական առանձին մի ձեռնարկ՝ «Բանալի»: Ուշագրավ է, որ «Աշխարհացույցի» անունների հայերեն տառադարձությունները հիմք հանդիսացան հետագայում հրատարակված հայերեն քարտեզներում օտար անունների տառադարձության համար:

1695-ին Ամստերդամում լույս տեսած «Աշխարհացույցից» պահպանվել է շուրջ 12 օրինակ, որոնցից մի քանիսը գտնվում եմ Հայաստանում: Նշենք նաև, որ 1754 թվականին Վանանդեցիների կողմից պատրաստված և Վենետիկում հանգրվանած կլիշեների հիման վրա «Համատարած Աշխարհացույցը» բարձր որակով և գունազարդված տարբերակով վերահարատարակվել է Վենետիկի Սուրբ Ղազարի կղզու Մխիթարյանների միաբանության տպարանում:

Русская версия

Լրահոս
0