00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևոտ երկրում սկսել են արևից լույս ու ջերմություն քամել

© Sputnik / Karen YepremyanСолнечная электростанция
Солнечная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը զարգացնում է արևային էներգետիկան։ Շահագործման է հանձնվել առաջին կոմերցիոն էլեկտրակայանը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Արևոտ Հայաստանում արևի էներգիայի հնարավորություններն առայժմ լիարժեքորեն չեն օգտագործվում։ Եթե արևային կայանները մինչ օրս մեր երկրում տեղադրվում էին բացառապես անհատական օգտագործման նպատակով, ապա այսուհետ արևի էներգիան կօգտագործվի նաև կոմերցիոն նպատակով։

Արևային առաջին կոմերցիոն կայանը շահագործման է հանձնվել Ծաղկաձորում։

Солнечные батареи - Sputnik Արմենիա
Մինչև 2019 թվականը Հայաստանը խոշոր արևային էլեկտրակայան կկառուցի

Թե որքանով է եկամտաբեր արևային բիզնեսը, դեռ դժվար է ասել, որովհետև ծրագիրը պիլոտային է։ Այն առայժմ նպատակ ունի գնահատել ընտրված սարքավորումների արտադրողականությունը, համեմատել հաշվարկային և իրական արտադրված էներգիայի ծավալը։ Եթե սպասումներն արդարանան, ներդրումներն այս ոլորտում կշարունակվեն։

Ի դեպ, արդեն շահագործման հանձնված առաջին կայանի կառուցումն արժեցել է 0.5 մլն դոլար։ Կայանի հաշվարկային հզորությունը 450 ԿՎՏ է։

Մեր այցելության պահին Ծաղկաձորում անձրևային ու ամպամած եղանակ էր, բայց նույնիսկ արևի բացակայության պայմաններում, ինչպես մեզ հետ զրույցում նշեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը,  կայանը շարունակում է էներգիա արտադրել։

«Հաճախ հարցնում են՝ եթե ամպամած եղանակ է, կայանն արտադրանք տալի՞ս է։ Ինչպես տեսնում եք՝ այո, արտադրում է»,- ասաց նա։

Փոխնախարարը նշեց նաև, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում Հայաստանում ևս 10 նման կայան կկառուցվի։

© Sputnik / Karen YepremyanԱռաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում
Առաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում - Sputnik Արմենիա
1/5
Առաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում
© Sputnik / Karen YepremyanԱռաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում
Առաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում - Sputnik Արմենիա
2/5
Առաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում
© Sputnik / Karen YepremyanՀայկ Հարությունյան
Հայկ Հարությունյան - Sputnik Արմենիա
3/5
Հայկ Հարությունյան
© Sputnik / Karen YepremyanԱռաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում
Առաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում - Sputnik Արմենիա
4/5
Առաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում
© Sputnik / Karen YepremyanԾաղկաձոր
Ծաղկաձոր - Sputnik Արմենիա
5/5
Ծաղկաձոր
1/5
Առաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում
2/5
Առաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում
3/5
Հայկ Հարությունյան
4/5
Առաջին արևային էլեկտրակայանը Ծաղկաձորում
5/5
Ծաղկաձոր

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արևային կոմերցիոն կայանների կառուցման արտոնագրեր է տրամադրել ևս 11 ընկերությունների, որոնցից միայն մեկն է շահագործման հանձնվել, ևս մեկը, Հայկ Հարությունյանի խոսքով, կհանձնվի մինչև տարեվերջ։ Մյուսները նախագծային, շինարարական փուլում են։

Ինչ վերաբերում է անհատական տներում ու բնակարաններում տեղադրված փոքր հզորությամբ մասնավոր կայաններին, Հայկ Հարությունյանի դիտարկմամբ դրանց թիվը տարեցտարի ավելանում է, տեղադրման արժեքը նվազում։

Այսօր Հայաստանում նման 150 կայան կա։

Լրահոս
0