Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին Աշխարհի գավաթը հանձնելու արարողության ժամանակ Հայաստանի օրհներգի փոխարեն հնչել է Ռուսաստանինը։ Կազմակերպիչները շտապել են հայտարարել, որ սխալ է տեղի ունեցել։ Sputnik Գրուզիան կադրեր է ներկայացնում արարողությունից։
Լևոն Արոնյանը չի թաքցրել զարմանքը, երբ իր մրցանակը հանձնելու պահին հնչել է Ռուսաստանի օրհներգը։
Կազմակերպիչները, հասկանալով, որ սխալվել են, մի քանի վայրկյան անց ներողություն են խնդրել և միացրել Հայաստանի օրհներգը։