00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով էր այդ Խաչիկյանը, ինչ էր արել և ում հետ

© Photo credit: PHOTOLUREВазген Хачикян
Вазген Хачикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը 12 տարի անազատության մեջ մնալու փոխարեն 5 տարի անց ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։ Sputnik Արմենիան ներկայացնում է քրեական գործի մանրամասները` ի՞նչ հանցանք էր գործել ՀՀԿ–ական պաշտոնյան և ո՞ւմ միջոցով։

Նելլի Դանիելյան, Sputnik.

1999-2010 թ-ը Սոցիալական ապահովության ոլորտի մի խումբ պաշտոնյաներ կազմակերպված խմբով հափշտակել էին կենսաթոշակառուների համար փոխանցված 260.956.681 ՀՀ դրամը։

Կոռուպցիոն այս սկանդալը բացահայտվեց միայն տարիներ անց։ Պարզվեց նաև, որ խարդախությունների ու հափշտակությունների գլխավոր կազմակերպիչը Սոցիալական ապահովության պետական ծառայության այդ ժամանակվա պետ, ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանն էր։

2011թ. հուլիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ։ Խաչիկյանն ու հանցակիցները կալանավորվեցին։ 2013թ-ի փետրվարին գործը հասավ դատարան։

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Կոշտ պայքար կոռուպցիայի դեմ. նախարարի խոստումն ու Խաչիկյանին ներում շնորհելը

Սոցապծառայության պետ Վազգեն Խաչիկյանի կողքին ամբաստանյալի աթոռին հայտնվեցին նաև նույն ծառայության վարչությունների ու բաժինների ղեկավարներն ու նրանց տեղակալները` Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գևորգյանը, Վահագն Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաև Երևանի Արաբկիր, Էրեբունի և Նուբարաշեն, Ավան և Նոր Նորք, Շենգավիթ համայնքների սոցապ բաժինների պետեր ու աշխատակիցներ Սարգիս Սարգսյանը, Արթուր Սուքիասյանը, Սամվել Էլբակյանը, Համլետ Մարտիրոսյանը, Հրանուշ Դանիելյանը, նաև Երևանի բնակիչներ Բագրատ Մուրադյանն ու Արմեն Խաչատրյանը, որոնք աջակցել էին հանցավոր խմբին։

Ըստ մեղադրական եզրակացության` «կազմակերպված խմբի անդամները, պայմանավորվածության համաձայն, հետևելով նախապես կատարված դերաբաշխմանը` Վազգեն Խաչիկյանի կազմակերպմամբ ու անմիջական ցուցումներով կենսաթոշակառուների վճարային շտեմարանից ընտրել են երկար տարիներ կենսաթոշակ չստացած` ՀՀ տարածքից բացակայող կամ իրականում մահացած, ինչպես նաև գոյություն չունեցող կենսաթոշակառուի տվյալները»։

Ապա Խաչիկյանը ցուցում է տվել նրանց անունով կուտակված գումարները ստանալու նպատակով գրել կեղծ դիմումներ, որոնք սահմանված ընթացակարգով ուղարկվել են տարածքային բաժին։ Այստեղ էլ արդեն տարածքային ղեկավարի վերահսկմամբ գոյություն չունեցող թոշակառուների անուններն ընդգրկվել են վճարային ցուցակներում, վճարվել ու յուրացվել։ Թե որքան գումար է յուրացրել կազմակերպված խմբի անդամներից յուրաքանչյուրը, քրեական գործի շրջանակում պարզել չէր հաջողվել։ Բայց Վազգեն Խաչիկյանի հափշտակած գումարը հաշվարկվել էր 29.000.000 ՀՀ դրամ։

Բացահայտվել էր նաև, թե խմբի անդամներից յուրաքանչյուրին Խաչիկյանն ինչ դեր էր բաշխել և որքան ամսական գումար վճարել կատարած կեղծիքների դիմաց։ Խմբի բարձրաստիճան անդամները ստացել էին ամսական 300-400 հազար դրամ, ավելի ցածր օղակները` 100-200, շարքային քաղաքացիները` 10 000 դրամից սկսած։

1.5 տարի տևած դատաքննության ընթացքում 13 ամբաստանյալից միայն 4-ը դատարանում իրենց մեղավոր ճանաչեցին, մյուսները` Վազգեն Խաչիկյանի գլխավորությամբ, հրաժարվեցին մեղադրանքն ընդունելուց, Խաչիկյանը` նաև ցուցմունք տալուց։

Աղմկահարույց դատավարությունն ավարտվեց 2014թ-ի դեկտեմբերին։ Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի, քան մոտ 261 միլիոն դրամը, սոցապ ծառայության վարչությունների պետեր Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գևորգյանը, Վահան Խաչատրյանը` 5,5 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի, քան մոտ 261 միլիոն դրամը:

Մյուս ամբաստանյալների նկատմամբ նշանակվեց պայմանական ազատազրկում՝ 1 տարի փորձաշրջանով, առանց գույքի բռնագրավման:

Այսօր` 2017թ-ի սեպտեմբերի 28-ին, լրացավ Խաչիկյանի և մյուսների ազատազրկման 5 տարին, քանի որ նրանք կալանավորվել էին 2012թ-ի հենց այդ օրը։ Ու թեև Վազգեն Խաչիկյանը դեռ 7 տարի պետք է շարունակեր կրել պատիժը, իսկ նրա հանցակիցները` կես տարի, բայց այսօր առավոտյան նրանք ազատ արձակվեցին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից։

Պաշտոնական մեկնաբանություններով` նրանց ներում է շնորհվել պատժաչափը կրճատելու ձևով։

Լրահոս
0